Հոդվածներ
Հարսի ձմեռային կերպարը
Դուք արդեն իսկ հրաշալի որոշում եք կայացրել` տոնելու ձեր հարսանիքը ձմռանը, այնպես որ ճիշտ ժամանակն է զբաղվել հարսի կերպարով: Ձմռանը այն պահանջում է հատուկ ուշադրություն, քանի որ այն պետք է համապատասխանի ոչ միայն գեղեցկության պահանջներին, այլև հարմարավետության, ջերմության, ցանկացած, նույնիսկ առավել ծայրահեղ եղանակային պայմաններում:
Երկար թևքերով զգեստ
Պետք է սկսել առավել կարևորագույն տարրից՝ հարսի զգեստից: Ձմեռը, տարվա ամենացուրտ ժամանակահատվածն է, այդ իսկ պատճառով՝ զգեստ ընտրելիս արժե մտածել ոչ միայն գեղեցկության, այլև հարմարավետության մասին, այնպես, որ ժամանակն է պաշտպանել ձեր նուրբ ձեռքերը և ուսերը ցրտից: Այսպիսով երկար թևքերով զգեստը հիանալի ընտրություն կլինի: Թևքերը կարող են կարված լինել նուրբ ֆրանսիական ժանյակից կամ մետաքսից: Այսպիսի զգեստը կբնորոշի հեքիաթային և ցրտաշունչ եղանակը: Ինչպես նաև դուք կարող եք ընտրել, յուրահատուկ և նուրբ կերպար, ամբողջովին կամ մասամբ ժանյակից կարված զգեստ: Այսպիսի զգեստը ոչ միայն կլինի էլեգանտ և նորաձև, այլ նաև տաքուկ:
Գործվածքից և մորթուց աքսեսուարներ
Ժամանակն է, փոխելու ավանդական հարսանեկան բաճկոնները և բոլերոները, նորաձև և ոչ պակաս գործածելի պարագաների հետ: Դրանք կարող են լինել ոչ միայն ճերմակ, այլև գունավոր մորթյա թիկնոցներ, որոնք գցվում են ուսերին: Գերազանց տեսք կունենան ծավալուն գործված շալերը, շարֆերը, թիկնոցները գործված գունավոր թելերից , ամենից լավը բաց երանգներ են, որոնք կարող են ընդգծել հարսի ոճային կերպարը:
Ի լրումն այս տիպի թիկնոցներին, դուք կարող եք ընտրել նաև ձեռնոցներ, ոչ միայն հարսի համար, այլ նաև փեսայի համար, ում կերպարը ամբողջովին կլրացնի գործած շարֆը: Անպայման ձեռնոցների գույնը համադրեք շարֆի հետ: Օգտագործեք ոչ այնքան ստանդարտ պարագաներ՝ հաստ կոստյումներ հարսի և փեսայի համար, վանդակավոր վերնաշապիկներ, կաշմիրից սվիտերներ և այլն:
Ճտքավոր կոշիկներ
Մի մեծ թյուր կարծիք կա, այն մասին, որ հարսը հարսանիքին պետք է պարտադիր կրի միայն բաց կոշիկներ: Ձմռանը, դրանց փոխարեն կարող են լինել գրեթե ամեն ինչ, միայն թե ոտքերը տաք լինեն: Կարող են լինել՝ կաշվե կամ թավշյա ճտքավոր կոշիկներ, ավելի բարձրակրունկ ճտքավոր կոշիկներ՝ մորթուց կամ կոշկաքուղերով: Նույնիսկ կարող եք ընտրել ուգիներ կամ վալինկաներ: Եթե ձեր հարսանիքը ռուստիկ ոճով է, ապա կարող եք ընտրել կաշվե ճտքավոր կոշիկներ՝ կովբոյական ոճով: Անպայման մտածե՛ք այն մասին, որպեսզի դրանք լինեն անջրանցիկ:
Վարսերը բարձր հավաքած սանրվածքներ
Ուսերին թափված մազերը՝ լավագույն տարբերակը չեն ձմեռային եղանակին հարսանեկան սանրվածքի համար: Չէ որ չամրացված մազափնջերը շուտ կկորցնեն իրենց հարդարված տեսքը՝ քամուց և ձնից: Այնպես որ ավելի լավ է հավաքել մազերը ամբողջությամբ կամ հյուսել: Կերպարը ամբողջական դարձնելու համար, հարսի ավանդական քողին, կփոխարինեն՝ ծամակալները, մազերի համար նախատեսված զարդերը, փոքրիկ քողերը:
Եթե ձեր հագուստին ավելի համապատասխանում են ուսերին թափված մազափնջերը, ապա պետք է պայմանավորվել վարսահարդարի հետ, որպեսզի նա թարմացնի ձեր սանրվածքը հարսանեկան զբոսանքից հետո: Երկար մազերով հարսնացուների համար հիանալի տարբերակ կարող են լինել՝ հյուսքերը:
Փայլփլուն աքսեսուարներ
Ավելացնել փայլեր հարսի ողջ կերպարի մեջ: Սա կարելի է անել տարբեր եղանակներով, ինչպես օրինակ՝ փայլերով ստվերաներկի, շրթներկի, մանիկյուրի միջոցով: Երկրորդ տարբերակը կոշիկներն են: Դրանք կարող են լինել դասական, ուլունքապատ, արծաթագույն կամ ոսկեգույն մետաղական թելերով:
Եթե ամբողջովին փայլուն կոշիկները ձեզ համար չափազանց աչքի ընկնող են, ապա դուք կարող եք վերցնել ձեր սովորական կոշիկները և միայն կրունկները պատել փայլերով: Բայց ամենից արդյունավետ տարբերակը՝ փայլուն զգեստն է: Այն կարող է լինել փայլերով, ուլունքապատ կրծկալով, կամ պարզապես փայլուն պարագաներով՝գոտկատեղի մասում կամ թիկնոցի վրա: