Հոդվածներ
Ինչպես Սուրբ Վալենտինի տոնը կարող է կործանել հարաբերությունները
Սուրբ Վալենտինի տոնը սովորաբար հիանալի առիթ է համարվում սիրելի անձի նկատմամբ արտահայտելու այն ամբողջ ջերմությունը, որը զգում եք նրա նկատմամբ: Ինչպես նաև դա հիանալի առիթ է հարաբերությունները նոր փուլ անցկացնելու համար: Մի խոսքով, փետրվարի 14-ը հիանալի առիթ է սիրահարների համար գեղեցիկ օր ունենալու: Սակայն երբևէ չեք մտածել, որ հենց այդ տոնը կարող է վտանգել ձեր հարաբերությունները:
Արիզոնա նահանգի համալսարաններից մեկում հետազոտություն է անցկացվել և պարզվել է, որ զույգերի բաժանության դեպքերը մինչ փետրվարի 14-ը ր դրանից հետո ավելանում են: Այս ընթացքում բաժանությունները կրկնակի ավելին են եղել, քան տարվա այլ ժամանակահատվածներում: Իհարկե, ոչ ոք չի կարող ասել, որ հենց Սուրբ Վալենտինն է պատճառը, սակայն պարզ է, որ այս ռոմանտիկ ժամանակահատվածում ինչ-որ բան, այնուամենայնիվ այն չէ լինում:
Գիտնականները փորձել են մեկնաբանել հնարավոր պատճառները:
1. Առաջին պատճառը- սադրանիքի հիպոթեզը
Սրա էությունը այն է, որ փետրվարի 14-ը առաջ է բերում մի շարք համեմատություններ այլ զույգերի հետ, որը հարաբերությունների համար կործանիչ է:
Զուգընկերները կարող են ամբողջությամբ չարդարացնել այդ օրվա հետ կապված սպասումները` սկսած ընտրված նվերից մինչև կազմակերպած ժամադրությունը: Այդպիսի ձախողումները շատ վտանգավոր են` հատկապես եթե համեմատվեն ուրիշների իդեալական ժամադրությունների հետ: «Իմ ընկերուհին այս տարի ստացել է մի մեծ փունջ վարդեր, իսկ դու նվիրել ես միայն մեկը: Անպիտան»: Երբ զուգընկերները չեն արդարացնում սպասելիքները, այլընտրանքները սկսում են աչք ծակել:
2. Երկրորդ պատճառը - կատալիզատորի հիպոթեզը
Սուրբ Վալենտինի տոնը կարող է սրել և ընդգծել արդեն առկա խնդիրները: Այս տոնը կարող է դառնալ ժամանակահատված, երբ ձեր և ձեր սիրելիի միջև եղած խնդիրները, որոնք վարպետորեն քողարկում էիք, կարող են դուրս գալ ջրի երես` կործանիչ հարված հասցնելով հարաբերություններին: Հնարավոր է, դուք լավագույն զույգը չէիք ամբողջ տարվա ընթացքում և ձեր փորձերը ամեն ինչ փրկել փետրվարի 14-ին դառնան վերջին կաթիլը համբերության բաժակը լցվելու համար:
Չնայած լուրջ խնդիրներ ունեցող հարաբերությունները մի օր, այնուամենայնիվ, ավարտվելու են, և Սուրբ Վալենտինը կարող է զուտ պատճառ դառնալ: