Հոդվածներ
2015-ի հարսանեկան ծաղկային հիմնական միտումները
1. Սեղանների և սրահների համար նախատեսված մոմակալները և լուսային աքսեսուարները գնալով մեծ մասսայականություն են սկսում վայելել: Անչափ գեղեցիկ է դրանց համադրությունը ծաղիկների հետ: Եթե ձեր սրահի կամ սեղանի չափերը թույլ են տալիս, ապա դրանցով զարդարված հարսանեկան սրահը, անկասկած, շատ գեղեցիկ կլինի:
2. Հարսանիքներին առանձնահատուկ շքեղություն են տալիս ծաղկային կոմպոզիցիաները, որոնք պետք է զարդարեն հարսանեկան սեղանները: Այս տարի նորաձև են համարվում վարդերը, պիոնները, զանգակները:
3. Անշուշտ, հեռախոսները, պլանշետները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, որոնց հետ միասին մենք մի մեծ խնդիր ենք միշտ ունենում` լիցքավորիչները` իրենց լարերով: Դիզայներները այդ խնդիրը լուծելու համար շատ գեղեցիկ եղանակ են մտածել` լարերը միացնելու հատվածը ձևավորելով ծաղիկներով:
4.Ծաղկային միտումները այնքան են մտել մեր առօրյա, որ արդեն նույնիսկ տորթերն են ծաղկային ձևավորում ստանում:
5. Ծաղիկները իսկապես ամենուր են, նույնիսկ գլխի վրա` բառիս բուն իմաստով: Դիզայներները այնքան են ոգեշնչվել ծաղկային ձևավորումներով, որ քողի և այլ աքսեսուարների փոխարեն խորհուրդ են տալիս հարսանիքին կրել ծաղկեպսակ:
6.Դիզայներների կարծիքով ամբողջությամբ ծաղիկներով ձևավորված հարսանիքները ամբողջ տոնակատարության բնույթը փոխում` այն վերածելով վերերկրային, հեքիաթային հանդեսի:
7. Երբեմն մեկ ծաղիկը ինքնին այնքան գեղեցիկ է, որ ծաղկեփունջ ստեղծելիս այլ ծաղիկների օգնության այլևս չեն դիմում: Մեկ ծաղիկով փունջ կարելի է ստանալ պիոններից, քրիզանտեմներից, լիլիաներից և այլն:
8. Հնարամիտ հարսնացուները նախապատվությունը տալիս են այնպիսի ծաղիկներին, որոնք ամբողջ օրը, նույնիսկ հաջորդ օրը թարմ կմնան: Նման դեպքերում նախապատվությունը կարելի է տալ տրոպիկական բույսերին:
9. Մետաղական գույները հնարավորություն են տալիս ավելացնել հարսանեկան սրահի լուսավորությունը: Այդ գույների հետ խորհուրդ է տրվում օգտագործել կորալագույն, մուգ վարդագույն, շոկոլադագույն ծաղիկներ:
10. Աստիճանական ծաղկեփնջերը առանձնահատուկ գեղեցիկ են և նրբագեղ: Այս տեսակի ծաղկեփնջերը դառնալու են 2015-ի ամառվա ամենամեծ պահանջարկ ունեցողները: