Հոդվածներ
Վերադարձ դեպի մանկություն. հարսանիք` զվարճանքների այգում
Նատաշան և Ադամը առաջին անգամ հանդիպել են երաժշտական փառատոնի ժամանակ: Պարային խելահեղ մթնոլորտը միանգամից գերում է երիտասարդների սրտերը: Մի քանի տարի շարունակ շփվելով միմյանց հետ` նրանք կրկին հանդիպեցին մեկ այլ փառատոնի ժամանակ, և հենց այդտեղ ամեն ինչ որոշեց առաջին համբույրը:
Շուրջբոլորը փայլող լույսերը, ամենուր լի ծաղիկները ստեղծել էին իսկապես ռոմանտիկ մթնոլորտ: «Երբ Ադամը սկսեց նվագել երաժշտական հին գործիքների վրա, ես պարզապես չէի կարողանում պահել ժպիտս: Ես միանգամից սիրահարվեցի նրան»,- պատմում է Նատաշան:
Այս ստեղծագործական զույգը իրենց հարսանիքով ցանկացավ ընդգծել իրենց յուրօրինակությունը, կրեատվությունը, և որոշեց այն տոնել զվարճանքների այգում:
Պսակադրությունից հետո զույգը` իր հյուրերի հետ, մի ուրախ ավտոբուսով ուղևորվեց այգի, որտեղ նրանք հնարավորություն ունեցան մի լավ զվարճանալու և իսկապես տոնելու նմանը չունեցող հարսանիք: