Հոդվածներ
Սիրահար զույգը որոշել է սեփական ձեռքերով պատրաստել իրենց հարսանեկան մատանիները
Յուրաքանչյուր երկիր ունի տարբեր ավանույթներ, սակայն այնպես է ստացվել, որ հարսանիքների հետ կապված ավանդույթները գրեթե բոլոր երկրներում միանման են: Այդպես է նաև հարսանեկան մատանիները գնելու սովորույթը: Սակայն զույգը, որի մասին այսօր Wedding.am-ը պատմելու է, որոշել է տարբերվել բոլորից և սեփական ձեռքերով պատրաստել իրենց հարսանեկան մատանիները: Նրանք ցանկանում էին, որ իրենց մատանիները նմանը չունենան, այդ պատճառով գնեցին 18 կարատ սպիտակ ոսկու և սկսեցին աշխատել:
Այս պատմության մասին պատմում է հենց փեսան
Մենք ամուսնանում ենք այս ամառ և ուզում ենք ամեն ինչ մեր ձեռքով պատրաստել: Նկարում տեսնում եք` ինչպես է ոսկին լցվում համապատասխան կաղապարի մեջ:
Ահա այն, ինչից պատրաստվելու են մեր մատանիները: Առավել հաճելի է այն, որ դրանք պատրաստվելու են ոսկու մեկ կտորից
Այստեղ ցուցադրված է, թե ինչպես է ոսկին հալվում և ձգվում
Հետո տարբեր լծակների միջոցով մենք սկսեցինք մատանիներին ձև հաղորդել
Սա շատ դանդաղ և մանրակրկիտ աշխատանք պահանջող գործընթաց է
Նրանից հետո, երբ մատանիները ստանում են իրենց ձևը և ծայրերը մոտենում են միմյանց, սկսում են աշխատել չափի վրա
Երբ արդեն մատանիները ստանում են ճիշտ չափը, սկսվում է ձուլման գործընթացը շատ նուրբ մետաղով: Սա շատ բարդ գործ է, քանի որ մետաղների ջերմաստիճանը գրեթե նույնական է և այդպիսով կարելի է պարզապես փչացնել մատանին
Ապա ձեռքով մշակվում է մատանու ներսի հատվածը
Դրա համար օգտագործվում է հատուկ մեքենա, քերող թղթեր և հղկման համար նախատեսված հատուկ կտոր: Այդ ժամանակ մատանիները շատ տաքանում են, դրա համար հաճախ կարիք է լինում ընդմիջումներ անել
Ապա սկսվում է վերջնական տեսքի հաղորդման գործընթացը
Մատանիները համարյա պատրաստ են: Գեղեցիկ տեսք ունեն, սակայն կարիք ունեն վերջնական հղկման
Այդ գործընթացը անցնում է արագ և բարեհաջող
«Մենք շատ երջանիկ ենք, որ կրելու ենք այնպիսի մատանիներ, որոնք ստեղծել են մեր ձեռքով և նրանցում սիրո շունչ է դրված»,- ասում են սիրահարները: