Հոդվածներ
Մինչև 40 տարեկանը միայնակ մնալով` ամերիկացի կինը ամուսնացել է ինքն իր հետ
Յասմին անունով մի ամերիկուհի երիտասարդ տարիքում ինքն իրեն խոստում էր տվել, որ մինչև չգտնի իր իրական սերը, չի ամուսնանալու: Եվ մինչև 40 տարեկանը միայնակ մնալով, որոշեց վերջապես ամուսնանալ, սակայն այդպես էլ սեր չգտավ... ու ստիպված ամուսնացավ ինքն իր հետ:
Տեխասում, որտեղից հենց Յասմինն է, ինքն իր հետ ամուսնությունը դեռևս ընդունված չէ, սակայն օգտվելով այն հանգամանքից, որ նրա քույրը պետական ծառայող է, նրանք կարողացել են օրինականացնել այդ արտասովոր ամուսնությունը:
Նրա երեք քույրերը Յասմինի հարսնաքույրերն էին, իսկ մայրը նրան ուղեկցում էր ամենուր:
Հարսանիքը անցել է բոլոր մյուս սովորական հարսանիքների պես, նա կտրել է իր հարսանեկան տորթը, հրավիրված են եղել մի շարք հյուրեր:
«Ես այժմ անում եմ այնպիսի բաներ, որոնց մասին միայն երազել կարող էի: Ես բոլորին կոչ եմ անում լայն բացել իրենց թևերը և ճախրել, քանի որ անհնարին ոչինչ չկա:
Մի վախեցեք ռիսկի դիմելուց: Եվս մեկ անգամ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ինձ թույլ տվեցին իմ 40-ամյակը նշանավորել այդպես գեղեցիկ կերպով»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Յասմինը: