Հոդվածներ
Հարսանեկան կամար. առաջացման պատմությունը և ավանդույթը
Կամարը դեռ շատ վաղ ժամանակներից համարվում է բարգավաճման խորհրդանիշ: Կամարի հետ կապված ավանդույթը եկել է ՝ Աստվածաշնչից: Ըստ այդ հարսանեկան ավանդույթի, հարսը և փեսան պետք է անցնեին կամարի տակով՝ երջանիկ ընտանեկան կյանք ունենալու համար: Այսօր, այս ավանդույթը կրկին շատ ակտուալ է:
Հարսանեկան կամարը համարվում է բացօթյա ԶԱԳՍ-ի արարողության հիմնական ատրիբուտներից մեկը, քանզի նորապսակ զույգը, ով կանգնած է կամարի առջև` հավատարմության և սիրո հավերժական երդում է տալիս: Իսկ այդ ամենը համարվում է նորապսակների, նրանց ընկերների և հարազատների կյանքի ամենահիշարժան իրադարձություններից մեկը:
Հարսանեկան կամարները կարող են լինել տարբեր ձևերի և պատրաստված լինեն տարբեր նյութերից, օրինակ՝ փայտից կամ այլ բնական նյութերից, մետաղներից և այլն: Հարսանեկան կամարի ձևավորումը կարելի է անել թարմ կամ արհեստական ծաղիկներից, մոմերից, տարբեր ծաղկային փնջերից, ուլունքահատիկներից, ժապավեններից և գործվածքներից: Ամեն ինչ կախված է Ձեր երևակայութունից և Ձեր արարողության ոճից:
Ծաղիկներով ձևավորված հարսանեկան կամարը շատ գեղեցիկ է դիտվում հարսանեկան արարողությունների ժամանակ: Այս գեղեցիկ և անուշահոտ դեկորատիվ տարրը՝ հրաշալի հավելում կլինի Ձեր հարսանյաց արարողության համար:
Կամարի գույնը, չափը, ձևը, ծաղկային ձևավորումները պետք է ընտրված լինեն ըստ հարսի զգեստի տոնի: Ձևավորումը չպետք է լինի շատ պայծառ ու աչք զարնող, որպեսզի հյուրերի ուշադրությունը չշեղվի հարսից և փեսայից: