Հոդվածներ
Կայսերական հարսանիք
Կայսերական թեմատիկ հարսանիքը իրական արվեստի գործ է, ապշեցուցիչ գեղեցիկ միջոցառում` ցանկացած հարսնացուի երազանք: Կայսերական ոճը ֆրանսիական նեոկլասիզիմի ուղղություն է` պատմական դարաշրջան, որը ծագել և արդիական է դարձել Նապոլեոն Առաջինի օրոք 19-րդ դարում: Եթե հարսանիքի ժամանակ ցանկանում եք ձեզ զգալ ինչպես իրական արքայադուստր կամ կայսրուհի, ապա կայսերական ոճով հարսանիքը ձեզ համար է: Եվ այսպես մի քանի հուշում, թե ինչպես կազմակերպել կայսերական ոճով հարսանիք:
Կայսերական հարսանեկան հագուստները առաջարկում են բարձր իրանով զգեստներ, կծքի տակով անցնող կապերով և հագուստի վերնամասում` ժանյակավոր լուծումներով: Եթե պատրաստվում եք կրել այս ոճի հագուստ, ապա պատրաստ եղեք նաև նրան,ո ձեռքերը և պարանոցը բաց են լինելու: Կայսերական հագուստները առաջարկում են համեստ լուծումներ վերնազգեստի վրա: Հունա-հռոմեական այս զգեստների վրա նկատելի են ճոխ և աչքի ընկնող նախշեր: Ինչ վերաբերվում է հարսանեկան սանրվածքին, ապա դրանք հարթ են և կենտրոնական և մազափնջի բաժանումը հիշեցնում է հունական կամ հռոմեական կայսրուհիներին: Մազերը բարձր հավաքվում են, գանգրացվում և զարդարվում ժապավեններով կամ ծաղիկներով:
Փեսայի կերպարում գերիշխում է դասականի խստությունը: Սմոքինգը, ֆրակը կամ երկար պիջակը հիանալի լուծում կլինի:
Կայսերական զգեստի հետ համահունչ է մեկ տեսակ ծաղիկներից կազմված փունջը: Օրինակ կարող են լինել քաջվարդեր կամ կակաչներ:
Կայսերական հարսանիք կազմակերպելիս մեծ ուշադրություն պետք է դարձնել հարսանեկան ճաշին: Պետք է օգտագործել ցանկացած մանրուք, որը համապատասխան կլինի արքայական ընդունելությանը:
Հարսանյաց սրահը զարդարելիս անհրաժեշտ է ընտրել դասական ոճը: Սրահը կամ վրանը ձևավորելիս ճոխությունը պետք է գերիշխող դեր խաղա. այստեղ փուչիկները պարզապես անթույլատրելի են: Կարող եք ստեղծել լուսանկարվելու համար փոքրիկ անկյուն` օգտագործելով 19-րդ դարի կահույք:
Սեղանի դեկորացիաները պետք է ունենան կլոր ձև` հաղորդելով հարսանիքին արքայական պարահանդեսի ողջ փայլը և ճոխությունը: Սեղանի ձևավորման համար նախընտրելի են բաց երանգերը, օրինակ ծիրանագույնը կամ բաց վարդագույնը:
Հրավիրատոմսերի հարցում նախապատվությունը պետք է տալ յուրահատուկ հնաոճ նախշերին:
Լավագույն ընտրված երաժշտությունը կհամարվի դասականը` Մոցարտ, Բախ, Շոպեն, վալսը, ջազը, իտալական երաժշտությունը: