Հոդվածներ
Եզդի ժողովրդի հարսանեկան ծիսակատարությունները
Եզդիական հարսանյաց ծեսերը նույնպես ունեն իրենց օրենքները, ավանդական արարողությունները, փոխադարձ այցելությունները, կարգ ու կանոնը: Երբ արդեն համաձայնություն է կայացվել աղջկան տղայի համար ուզելու, տղայի ծնողները, ըստ կարգի, գնում են աղջկա տուն` նրա ծնողներից աղջկա ձեռքը խնդրելու: Իհարկե կա նաև մի այլ սովորույթ, երբ դեռ փոքր հասակում երկու կողմերի ծնողների համաձայնությամբ բեշքերթում է կատարվում: Թեև դա հազվադեպ է տեղի ունենում, բայց ենթադրվում է, որ երբ փոքրերը դառնան չափահաս, պետք է ամուսնանան միմյանց հետ:
Տղայի ծնողները աղջկա ձեռքը խնդրելիս, աղջկա համար տանում են զանազան զարդեր: Համաձայնության գալով, տղայի ծնողները իրենց բարեկամների հետ մի քանի շաբաթ անց կրկին գնում են աղջկա ծնողների մոտ, կրկին զարդեր ու նվերներ են տանում: Այդ արարողությունը կոչվում է շիրանի (մի ժամանակ, աղջկա գլխագին` ղալիմ էր պահանջվում, որն հիմա վերացել է Հայաստանաբնակ եզդիների մոտ շնորհիվ եզդիների առաջնորդ Ազիզ Թամոյանի, քանի որ որոշ չքավոր ընտանիքների երիտասարդներ չէին կարողանում ամուսնանալ): Որոշ ժամանակ անց արդեն գնում են աղջկան հարս բերելու:
Այդ արարողությունը կոչվում է նըքհա բըբըռըն, որը յուրահատուկ երդման արարողություն է, երբ հայրերը կամ մոտ հարազատները բութ մատերը իրար սեղմելով երդվում են շեխի կամ փիրի ներկայությամբ "ինչ գնով էլ լինի, պահպանել ջահելների ընտանիքի միասնությունը"` մինչև նորապսակների կյանքի վերջը (ներառյալ հիվանդությունները, անհաջողությունները և դժբատությունները): Դա հավատարմության և անխախտ դաշինքի երդում է, որ եզդիները պաշտպանում են սրբությամբ: Դա նաև եզդիական ԶԱԳՍ-ի յուրահատուկ ձև է:
Երկու ծնողները երդման արարողության ժամանակ ասում են.
- Եթե աղջիկը կամ տղան կաղ դառնան, կույր դառնան կամ հիվանդ, մեզ համար ընդունելի է` մա կաբուլը:
Փեսայի տան մոտ մի բերքատու ծառ է զարդարվում, որ նորապսակները բերքատու լինեն այդ ծառի նման: Տղան ծառի վրայից վերցնում է մի կարմիր խնձոր, դրանով խփում աղջկա գլխին, որ նա խնձորի նման գեղեցիկ ու առողջ երեխա ունենա: Ծիսական արարողություն է նաև ծառը հարսի գլխին թափ տալը, տղային բռնելը, որ նրա գլխարկը հանկարծ չփախցնեն, որը անպատվություն է համարվում: Վերջապես տղան մոտենում է վարագույրի հետևում կանգնած հարսնացուին, երեք անգամ ոտքով սեղմում նրա ոտքը և նրանք միասին դուրս են գալիս հարսանքավորների առջև:
Այդ օրը հարսի օժիտի հետ միասին ձիով կամ մեքենայով տղայի տուն է տարվում նաև հարսի պատրաստած զարդաբարձիկը (բալգիե բուկե), որը վաճառվում է փեսային:
Հարսնացուն ոտքով ջարդում է իր ոտքի տակ դրված երկու ափսեները` որպես չարի խափանման նշան և մտնում է փեսացուի տուն:
Աղբյուր` www.yezidis.am
Մեկնաբանություններ
MAJIT
02:16 07.02.2014
@NENC CHI MITUMNAVOR UZUMEN XPEL HARSI GLXIN,BACI ETEL HARSI KOXQIN GTNVOX KANAYQ DZERQER@ DNUMEN HARSI GLXIN VOR XNDZOR@ CHDIPCI HARSI GLXIN
LILIT
02:37 04.07.2013
SHAT HETAQRQIR AVANDUYTNER EN
Լիլիթ
10:22 08.04.2013
շատ հետաքրքիր ավանդույթներ ունեն եզդի ազգի ներկայացուցիչները.
Լիլիթ
10:21 08.04.2013
շատ հետաքրքիր ավանդույթներ ունեն եզդի ազգի ներկայացուցիչները.
LIZA
11:24 09.05.2012
@st is shat hetaqrqire ezdi joghovrdi avanduytner@
Nino
07:09 21.02.2012
amen inch chisht er bacarutyamb vor 1xndorov pesan chi xpum ayl 3xndorov
ROSTAME XDR
03:07 16.02.2012
SHAT LAVNEN MER AVANDUYTNER@
ezdika KRISTINA RADIFA
09:50 18.01.2012
SAT LAVNA MER HARSANIKNER XNDORNEL AVAVDUYTA
HAYARPI
07:49 08.01.2012
ES AYD AVANDUYTNERIN BAVAKANIN &ANOT EM BAYC EZDI CHEM UXAKI NERKA EM GTNVEL ARAROXUTYAN@ ASEM VOR SHAT HETAQRQIR ER EV ZVARCHALI
ROST
08:58 30.12.2011
SHAT LAVNEN EEEEE MER AVANDUYTNER@.............
Olga
10:13 10.12.2011
Ezdiner@ misht el hayeric arandznacel en irenc avanduytnerov, ev da shat xraxuseli e.
Վենենօ
11:15 28.11.2011
Սհատ վատ Ավանդւըտնեռեն
mraz
07:13 21.11.2011
sat lav e
ZORO
03:02 14.11.2011
ES KARCUMEM VOR EZDINERI HARSANIQI PES ASHXARHUM VOCHMI AZGI HARANIQ HETAQRQRUTYUN CHUNI
vera
04:43 02.10.2011
shat hetaqrqir er, hatkapes xncori pah@
PROST@ TENGO
05:01 27.09.2011
EZDINERI HARSANIQ@ SHAT LAVA ANCNUM,,,PESACUYI KOXM@ 3 OR IRAR HETEVIC KEF URAXUTYUNA ANUM HETO 3-RD OR@ NOR GNUMEN HARSIN BERELU U ET ORNELEN LAV QEF ANUM,,,,SHAT LAVA ANCNUM EZDINERI HARSANIQ@
nuradin
01:08 16.09.2011
EZDINER SHAT HARUST AVANDUYTNER UNEN UXAGI DER CHEN BACAHAYTEL DER SHATERIN AN HASANELIYE ES MI QAIS HAMAROT NERKAYACNEM. ERP EZDINER HASANIKEN ANUM ANPAYMAN PETQE LINI XNCORI CAR EV AIT CAR PETQE ZARTAREN TARBER MERQEROV U HARSANIKI JAMANAK ERP HARS MTNUME PESAI TUN AIT JAMANAK AIYT CAR EV AIT CARI MRQER PETQE TAP TAN HARSI GLXIN EV KA 2 XNCOR VOR PESAN ELI KZUME HARSI GLXIN ASEM CEZ HENC AINPES CHE VOR EZDINER XNCORI CAREN @NTREL EV XNCOREN SHPRTUM HARSI GLXIN DA GALISE ADAM EV EVA IC EZDINER IRENC HAMARUME EVAI ARCHIN JARANG ISK XNCOR AIYN PATCHAROVEN KCUM HARSI GLXIN ERP ADAM XNCOR KERV NA JARAG UNECA ISK EZDINER AIT JARAN HAMARUMEN VOR DA HENC EZDINER NEN ISK XNCORI CARA DA BAZMUCYUNE VOR BAZMATIV XNCOREN ACHUM CARI VAR EV AIT HARSIN MAXTUMEN BAZMATIV JARANG UNENA AISINQ AN PTUX CHMNA
ROSTIK
06:34 10.08.2011
LAVEL AVANDUYTNER EN
*****
06:27 21.07.2011
LAW AWANDUYTNER EN,BAYC AMENA SHATN DURS EKAV ET XNDZORI PAHN
alik ezdi
14:59 21.06.2011
harsi glxin xndzorov xpum en eti ch nshanakum vor uxix glxin en xpum ayl verevic xndzor shprtum en nerqev
ցցց
05:35 15.06.2011
lav avanduytner en/////
XANE MAHMUDYAN
08:45 09.06.2011
ES SHAAAAAAAAAAAAAAAAT EM SIRUM MER BOLOR AVANDUYTNER@.......!!!!!!!
Nina
05:48 30.09.2009
Voch voq chgtnvec, ov indz ir harsaniqin khraviri ? :)))) Yezdineri harsaniqi em uzum masnakceeeeeeeeel !!! Pleaseeee !!!
Nina
05:06 22.09.2009
Shat kcankanayi nerka gtnvel ezdi joxovrdi harsanyac araroxutyany: Ete ezdineric voryeve meky kamusnana, tox indz hraviri , lav? Es shat shnorhakal klinem!!!
xxxx
04:39 25.08.2009
BA inchin en xpum ???
MENQ
20:37 22.07.2009
BA ES XI EM LSEL VOR XNDZOROV XPUM EN HARSI GLXIN VOR TENAN ARDYOQ INQ@ PATRAST A AMUSNAKAN KYANQI DJVARUTYUNNERIN?????
Am
23:56 17.07.2009
Et xndzori pahy , vor harsi glxin en xpum durs bacardzak chekav!!! Ba glxin xpum en?????