Հոդվածներ
2015-ին սպասվող աստղային հարսանիքների թոփ 5-յակ
Ասում են, որ այս զույգերից ոմանք արդեն գաղտնի ամուսնացել, սակայն քանի այդ ասեկոսեները չեն հաստատվել, Wedding.am-ը առաջարկում է հասկանալ, թե աստղային ինչ շքեղ հարսանիքներ են մեզ սպասվում այս տարի:
Էշթոն Քաթչեր և Միլա Կունիս
Հոլիվուդյան այս գեղեցիկ և նշանավոր զույգի նշանադրության մասին աշխարհն իմացավ 2014-ի փետրվարին, իսկ հոկտեմբերին նրանք դուստր ունեցան. որին անվանեցին Վայաթ Իզաբել: Իսկ ինչ վերաբերում է նրանց հարսանիքին, ապա Միլան հայտարարել է, որ երբ էլ դա տեղի ունենա, լինելու է բոլորից գաղտնի, իսկ հարսանիքին իրենց լինելու են երկուսով:
Ջենիֆեր Էնիսթոն և Ջասթին Թերու
Էնիսթոնը և Ջասթինը նշանադրվեցին 2012-ի օգոստոսին: Այդ օրվանից ի վեր ԶԼՄ-ները մեկ ամուսնացնում են նրանց, մեկ բաժանում, սակայն ինչպես տեղեկացնում են զույգին մոտ կանգնած աղբյուրները, հարսանիքը տեղի է ունենալու 2015-ի հուլիսի 4-ին:
Անկանխատեսելի Ջոնի Դեպից ամբողջ աշխարհը սպասում է նույնքան յուրօրինակ հարսանիք, որքան հենց ինքն է: Նշանադրությունից հետո ամբողջ աշխարհը զարմացել էր, քանի որ Դեպը կրում էր կանացի մատանի: Նա բացատրեց, որ այն մեծ է եղել իր սիրելիի մատին և ինքն է ստիպված սկսել կրել:
Քրիստինա Ագիլերա և Մէտ Ռաթլեր
Համարյա երեք տարվա համատեղ կյանքից հետո Մէտը Ագիլերային ամուսնության առաջարկ արեց նախորդ տարվա Սուրբ Վալենտինի օրը: Զույգը վերջերս դուստր ունեցավ, և կարելի է ասել, որ հարսանիքն էլ սարերի ետևում չէ: Ով գիտե, միգուցե զույգը պատրաստվում է ամուսնանալ այս տարվա Վալենտինին:
Քորթնի Քարդաշյան և Սքոթ Դիսիկ
Քորթնին և նրա ինքնահռչակ լորդ ընկերը ասել են, որ պատրաստվում են ամուսնանալ Մեքսիկայում, սակայն նրանք դեռևս պաշտոնապես նշանադրված էլ չեն: