Հոդվածներ
Լեդի Գագան պատրաստվում է հարսանիքի. սա նրա առաջին ամուսնությունն է
28-ամյա էպատաժային երգչուհի Լեդի Գագան պատրաստվում է ամուսնանալ: Ճիշտ է, նրա 33-ամյա ընկերը` դերասան Թեյլոր Քինին ամուսնության պաշտոնական առաջարկ դեռ չի արել, սակայն այդ իրադարձությանը նրա երկրպագուները և հենց ինքը սպասում են օր-օրի լինելուն:
«Թեյլորը արդեն գնել է մատանին և նույնիսկ խոսել է Գագայի հոր հետ»,- հայտնում է զույգին մոտ կանգնած աղբյուրը:
Գագան, իր բնավորության համաձայն, առանց ամուսնության առաջարկին սպասելու, արդեն մեկնել է Մալիբու, որպեսզի իրենց երկուսի համար Խաղաղ օվկիանոսին նայող տուն գնի: Այդ տանն էլ տեղի կունենա պսակադրությունը:
Որպեսզի հարսանեկան արարողությունը կարողանան պապարացիների հետաքրքրասեր աչքից հեռու պահել, Գագան իր տան տարածքը այդ օրը հայտարարագրել է որպես թռիչքների համար արգելված գոտի, որպեսզի նույնիսկ ինքնաթիռից չլուսանկարեն:
«Նա որոշել է, որ ցանկանում է սպիտակ հարսանիք` սպիտակ մեծ վրանի ներքո, իսկ հարսանիքին կերգի Թոնի Բենեթը»,- պատմում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ երգչուհին և դերասանը հանդիպում են 2011 թվականից և այդ ամուսնությունը երկուսի համար էլ լինելու է առաջինը: