Հոդվածներ
Աստղային հարսանիքներ
Անահիտ Կիրակոսյանի անսահման ռոմանտիկ անակնկալը ամուսնուն` հարսանիքի 3-ամյակի կապակցությամբ
Այսօր ամուսնության 3-ամյակն է տոնում «Բանակում» և «Քաղաքում» հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը: Նշանավորելու համար ամուսնու հետ համատեղ կյանքի առաջին երեք տարիները` Անահիտը յուրահատուկ և աննման գեղեցիկ անակնկալ է մտածել` ձայնագրելով իր և Արտակի առաջին հանդիպումից հետո իր հեղինակած` «Երբ» երգը:
Երգը կատարում է հենց դերասանուհին` նվագակցելով կիթառով:
Տեսահոլովակը ստեղծելիս կրկին հետաքրքիր մոտեցում է ցուցաբերվել` օգտագործելով դերասանուհու հարսանիքից հիշարժան կադրեր: