Հոդվածներ
Առյուծ (24.07 - 23.08)
Առյուծը՝ մեծահոգության, արժանապատվության խորհրդանիշը, կենդանակերպի արքայական նշանն է: Լինելով կրակի տարերք, գտնվում է արևի ենթակայության տակ: Արևը նրան հաղորդում է իր կյանքը, ջերմությունը, լույսը և ուժը: Այս ուժն է, որ կենդանություն է պարգևում բոլոր կենդանի արարածներին: Առյուծը տիրապետում է հզոր էներգետիկ հոսքի և քաջ գիտակցում է այդ ուժի և էներգիայի գերակայությունը ողջ մարդկության վրա: Նրա յուրաքանչյուր շարժուձևի մեջ նկատվում են արժանապատվության և հպարտության արժանիքներ: Այնուհանդերձ նրանք չափազանց զգայուն են և բարեսիրտ:
Առյուծները լավ գիտեն իրենց գինը, վարժ տիրապետում են իրենց արժանիքներին: Նրանք արագ ոգեշնչվում են հաղթանակներից և հաջողուններից, անհապաղ գործի են անցնում՝ իրագործելու իրենց բոլոր ցանկությունները և նախապես մտածված գործերը:
Առյուծները համարձակ են, մեծահոգի, առանձնանում են գերհզոր ֆիզիկական և կամքի ուժով: Այս կամքի ուժի շնորհիվ հույսը սիրում են դնել միայն իրենք իրենց վրա: Ուրիշից երբեք օգնություն չեն խնդրում, սակայն միշտ կազմ ու պատրաստ են անհապաղ օգնության ձեռք մեկնելու:
Առյուծները հավատարիմ ընկերներ են, արդարամիտ մարդիկ և ահեղ թշնամիներ: Ե°վ տղամարդ, և° կին առյուծները սիրում են և կարողանում են արժանապատիվ դիրք գրավել: Ոչ մի դեպքում չի կարելի թերագնահատել և վիրավորել առյուծի հպարտությունը: Այսպիսի իրավիճակներում նա վերածվում է անկառավարելի և ահասարսուռ գազանի:
Առյուծները աշխատասեր են, լի էներգիայով, բայց երբեմն հանձնվում են ծուլության լարած ծուղակներին: Նրանք առանձնանում են քաջ առողջությամբ և հիվանդությունից հետո մեծ արագությամբ ոտքի են կանգնում:
Մեծահոգի, հպարտ, կենարար ուժի, հեղինակության, իշխանության հետ է կապվում ինքնասպառման տենչը: Կենդանակերպի այս նշանի տակ ծնված մարդիկ ձգտում են միշտ լինել առաջինը: Առյուծը իր մասին երբեմն շատ մեծ կարծիքի է: Նա միշտ անում է այն, ինչ գտնում է ճիշտ, եթե անգամ այն դեմ է հասարակության նորմերին և կարծիքին: Այսպիսի դեպքերում առյուծը իրեն զգում է հզոր մարդ. մարդ մեծատառով: Առյուծը լինում է գտնվել ուշադրության կենտրոնում: Չնայած այս մեծ հակասությունների, առյուծները տիրապետում են մեկ ուղղությամբ երկարատև աշխատելու գաղտնիքին: Անհաջողությունները անկարող են նրանց թևաթափ անել:
Առյուծները տանել չեն կարողանում խավարը և մթությունը, ապրում են կրակի, պատերազմների և արհավիրքների հարևանությամբ, որոնց պատճառը շատ հաճախ իրենք են հանդիսանում:
Առյուծները արդարության և ուժի, ճշմարտության և առատաձեռնության, ճոխության և փայլի ջատագովեր են: Պաշտում են էքստրավագանտությունը և շքեղությունը: Արվեստասեր, յուրատեսակ, ուժեղ և ավյունով լի այս մարդիկ ունակ են վայելքների ու հաճույքների համար գումար և´ վաստակել, և´ վատնել:
Տղամարդ-Առյուծները իրենց կողքին ստեղծում են կարեկցանքի և բարության մթնոլորտ: Սակայն իր նուրբ շարժուձևի, համբերատարության և կայունության տակ թաքնված է սուր անկյունների մի ամբողջություն: Նրանք կազմ ու պատրաստ են բռնկվել և այրել այն կնոջը, ով նույնքան հիմար կարող է գտնվել կարծելու, որ կարող է կառավարել և առաջնորդել նրան: Առյուծ-տղամարդը կարող է լինել նուրբ երկրպագու և սենտիմենտալ սիրահար:
Առյուծի կենդանակերպի տակ ծնված կանայք առատորեն պարգևատրված են մայր բնության կողմից: Նա գրավիչ է, խելացի, պերճաշուք և գեղեցիկ: Սիրում է ղեկավարել, թելադրել նորաձևություն և ոճ, սովորություններ և նիստ ու կաց: Չթաքցնելով հպարտությունը հազվադեպ է գնում զիջումների: Առյուծ-կանայք նախընտրում են գտնվել տղամարդկանց շրջապատում: Առյուծ կանայք հրաշալի տան տիրուհիներ են, ում տան դռները միշտ բաց են սպասված հյուրերի առջևում: