Հոդվածներ
Wedding Armenia-ն բացառիկ համագործակցություն է սկսել իտալացի լուսանկարիչների հետ
Հայաստանում հարսանիքների պլանավորմամբ զբաղվող առաջատար ընկերություններից Wedding Armenia-ն, հավատարիմ մնալով ի սկզբանե որդեգրած սկզբունքներին` այն է իր պատվիրատուներին մատուցել հարսանեկան աշխարհում լավագույն և ամենանորաձև ծառայությունները, հանդես է գալիս աննախադեպ նորությունով:
Շնորհիվ լուսանկարչական ծառայություններ մատուցող իտալական La Dolce Vita կազմակերպության և Wedding Armenia ընկերության միջև սկսված համագործակցության` այսուհետև հայ զույգերը կունենան բացառիկ հնարավորություն իրենց հարսանիքի կազմակերպման կարևորագույն մասը վստահել Ջենովայում գործունեություն ծավալող բարձրակարգ պրոֆեսիոնալներին:
Լուսանկարիչը յուրաքանչյուր հանդիսության ամենագլխավոր հյուրն է, քանի որ հենց նա է հավերժացնում ձեր կյանքի ամենաերջանիկ օրվա լավագույն պահերը, որոնք ոչ միայն ձեզ, այլև ձեր սերունդներին պետք է պատմեն այն գեղեցիկ օրվա մասին, որը սկիզբ է դրել ձեր միությանը, ընտանիքին: Եվ ահա, շնորհիվ հայ-իտալական համագործակցության` Wedding Armenia ընկերության պատվիրատուները կկարողանան ունենալ եվրոպական բարձրակարգ չափանիշներին համապատասխանող հարսանեկան լուսանկարներ, և դա դեռ ամենը չէ: La Dolce Vita ընկերությունը, անհատական մոտեցում ցուցաբերելով իր յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ, հոգ է տանում նաև լուսանկարների հետագա պահպանման մասին` առաջարկելով հարսանեկան այնպիսի ինքնատիպ ֆոտոալբոմներ, որոնց շնորհիվ ձեր հարսանեկան ֆոտոշարքը կստանա էլ ավելի յուրահատուկ և անկրկնելի տեսք:
La Dolce Vita ընկերության լուսանկարիչներ Պատրիցիան և Անդրեան, այս ոլորտում ունենալով ավելի քան 15 տարվա փորձ, յուրաքանչյուր հարսանիքի ցուցաբերում են անհատական մոտեցում: Նախօրոք կապ հաստատելով հարսուփեսայի հետ և ելնելով նրանց նախընտրություններից, հարսանիքի ոճից, ստեղծում են միայն նրանց բնորոշ և նրանց ինքնատիպությունը արտացոլող հարսանեկան ֆոտոշարք, որը հետագայում նույնպես տեղ է գտնում անհատական մոտեցմամբ ստեղծվող ֆոտոալբոմներում:
Ընդառաջ գնալով ժամանակակից աշխարհի պահանջմունքներին` ֆոտոալբոմները ստեղծվում են USB կրիչների, DVD-ների վրա, սակայն եթե դուք նախապատվությունը տալիս եք դասական մոտեցմանը, ապա La Dolce Vita-ն ձեզ առաջարկում է անփայլ կամ փայլուն բարձրակարգ թղթերի վրա տպագրված ձեռագործ ֆոտոալբոմներ: Սակայն սա դեռ ամենը չէ. հայկական հարսանեկան ոլորտում դեռևս չլսված ֆոտոարկղիկներ: Wedding Armenia-ի և La Dolce Vita-ի համագործակցության արդյունքում ձեր հարսանեկան լուսանկարները կարող են տեղ գտնել ֆոտոարկղիկ կոչվող ինքնատիպ ֆոտոալբոմների մեջ, որը ոչ միայն լուսանկարների կրիչ կդառնա ձեզ համար, այլև ձեր բնակարանի ինտերիերը համալրող գեղեցիկ աքսեսուար:
Բայց սա նույնպես դեռ ամենը չէ... Wedding Armenia-ն շուտով խոստանում է էլ ավելի մեծ անակնկալ այն զույգերի համար, ովքեր ցանկանում են կազմակերպել հարսանիք հեքիաթային Իտալիայում, սակայն այս մասին նրանք դեռ փակագծերը դեռ չեն բացում:
Իսկ այն բոլոր զույգերը, ովքեր արդեն ցանկություն ունեն աշխատելու Wedding Armenia-ի և La Dolce Vita-ի պրոֆեսիոնալ մասնագետների հետ, մնում է միայն կապ հաստատել ընկերության հետ: Wedding Armenia-ն մշտապես հասանելի է հետևյալ հասցեներով`