Հոդվածներ
Հարսանեկան լուծումներ
Եռյակ քույրերը ամուսնացան միևնույն օրն ու նույն տեսքով
Նաիրա Վերդյան
Նախորդ շաբաթ Բրազիլիայում տեղի է ունեցել իր տեսակի մեջ եզակի պսակադրություն: Միևնույն օրը, միանման զգեստներով և վարսահարդարմամբ ամուսնացել են եռյակ քույրիկներ:
Քանի որ քույրիկները միշտ սիրել են բոլորից առանձնանալ իրենց միանման կերպարով, որոշեցին հարսանիքին էլ բացառություն չանել, սակայն փեսացուներին շփոթմունքի մեջ չգցելու համար նրանք մի տարբերակիչ աքսեսուար ընտրեցին. հարսանեկան ծաղկեփունջը երեքի մոտ տարբեր գույների էին:
Հենց փեսացուներն էլ խոստովանում են, որ ի սկզբանե վախ են ունեցել, որ հանկարծ կարող են շփոթել իրենց հարսնացուներին և պատահաբար ամուսնանային մյուս քրոջ հետ:
Սակայն բարեբախտաբար ամեն ինչ շատ հաջող է անցել, և երջանիկ քույրիկները իրականացրեցին իրենց մանկության երազանքը` ամուսնանալ նույն օրը: