Հոդվածներ
Հարսանեկան զգեստ, որով ամուսնացել է մի ընտանիքի երեք սերունդ
Շատ հարսնացուներ ձգտում են իրենց հարսանեկան զգեստը պահել ամբողջ կյանքի ընթացքում, որպեսզի հետագայում իրենց դուստրը հնարավորություն ունենա դրանով ամուսնանալու:
Պիտսբուգից այս ընտանիքի երեք սերունդ ամուսնացել է նույն հարսանեկան զգեստով:
Ես այդ զգեստի մասին պատմություններ լսել էի մանկուց և այն ինձ համար իսկապես կախարդական էր,-պատմում է երրորդ հարսնացուն:
Առաջին անգամ այս զգեստը կրել է ընտանիքի տատիկը՝ 1947 թվականին:
Երկրորդ հարսնացուն նրա աղջիկն էր, ով այս զգեստով ամուսնացավ 1975-ին:
Ես ինձ առանձնահատուկ էի զգում այդ զգեստով, քանի որ գիտեի, թե որքան խորհուրդ և սեր կա դրա պատմության մեջ,-պատմում է երկրորդ հարսնացուն:
2009-ին այս զգեստով ամուսնացավ այս ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչը:
Սկզբում մայրս իսկապես զարմացած էր իմ այս որոշման վրա, սակայն ես նրա աչքերում երջանկություն և հպարտություն տեսա, որ որոշել եմ կրել տատիս զգեստը,- պատմում է երրորդ հարսնացուն:
Կշարունակվի ընտանեկան այս ավանդույթը, թե ոչ, անհայտ է, սակայն զգեստը խնամքով պահված է: