Հոդվածներ
Հայ զույգի` հոլիվուդյան քրեական ֆիլմ հիշեցնող ռոմանտիկ սիրո պատմությունը(տեսանյութ)
Wedding.am-ը ներկայացնում է հայ զույգի Love Story, որը կարծես փոքրիկ գեղարվեստական ֆիլմ լինի, և հինգուկես րոպեի մեջ ամփոփված է իսկապես հոլիվուդյան ֆիլմի սցենար հիշեցնող սիրո անսահման գեղեցիկ պատմություն: Յուրաքանչյուր կադրը ստիպում է շունչը պահած սպասել հաջորդին, որպեսզի տեսնենք, թե ինչպես զարգացավ Արաբո և Թամարա զույգի սիրո հրաշք պատմությունը:
Ինչպես հայտնի ֆիլմերում, Արաբոն փախչում էր ոստիկանների հետապնդումից:
Վիրավորվելով ոստիկանի կրակոցից` նա հասկանում է, որ իր միակ փրկությունը թաքստոց գտնելն է
Եվ նա ներխուժում է առաջին պատահած տունը, սակայն նրա առջև դուրս է գալիս Նա... խոստանալով, որ ոչ մի վնաս չի հասցնի օգնություն է խնդրում անծանոթ գեղեցկուհուց... և անմոռաց սիրահարվում նրան...
Անծանոթ և վիրավոր երիտասարդը նույնպես տպավորվել էր Թամարայի մոտ և դարձել նրա մտքերի ուղեկիցը
Նրանց միասին լինելը կանխորոշված էր...
Եվ ինչպես սիրո մասին բոլոր ֆիլմերում, նրանք նույնպես դարձան երջանիկ հերոսներ` կարողանալով միավորել միմյանց սերն ու հոգիները
Տեսանյութ```
Տեսանյութը` Beautiful Day Production-ի