Հոդվածներ
Փեսայի ճակատագրական վնասվածքը զույգին չխանգարեց երջանիկ լինելուն
Լարիսան և Յան Մերֆին ծանոթացել են 2005 թվականին: Եվ նրանք հստակ որոշել են, որ քոլեջը ավարտելուց հետո՝ 2006 թվականին ամուսնանալու են: Սակայն ընդամենը 10 ամիս անց՝ Յանը ընկավ ողբերգական ավտոպատահարի մեջ և ստացավ գլխուղեղային ծանր վնասվածք, որը նրան դարձրեց հաշմանդ ամբողջ կյանքում: Նա ինքնուրույն չէր կարողանում շարժվել, ուտել և նստել, և չնայած այդ ամենին, Լարիսան չթողեց իր ընտրյալին: Նա տեղափոխվեց փեսացուի տուն և շուտով նրանք ամուսնացան:
Այսպիսի տեսք ուներ Յանը, երբ նրանք ծանոթացան
Ավտովթարից հետո Յանի կյանքը խորտակվել էր, սակայն Լարիսան շարունակում էր մնալ նրա կողքին
Ես գիտեմ, որ նա ինձ սիրում է, թեև չի կարող այդ մասին ասել, - ասում է Լարիսան
Լարիսան ցանկանում էր արագացնել իրենց ամուսնությունը, քանի որ մինչ Յանի վիճակը բարելավվում էր, նրա հոր վիճակը ավելի էր վատթարանում, քանի որ գլխուղեղի ուռուցք ուներ
Նրանց սերը ապացուցեց, որ կյանքում ամենակարևոր հարստությունը միմյանց գտնելն է
Մենք պարզապես սիրում ենք միմյանց
Յանը չէր կարողանում կանգնել, այդ պատճառով նրանք չկարողացան պսակադրվել խորանի մոտ
Լարիսան ստիպված իր վրա է վերցրել ընտանիքի ամբողջ հոգսը, քանի որ Յանը չի կարող աշխատել
Նրանք մինչև այժմ միասին են
Լարիսան գրկել է երեխայի, սակայն ոչ իրենց սեփական. նա իր կյանքի համար այդ անչափ կարևոր հատվածը նույնպես զոհեց հանուն սիրո
Նրանք իրենց ընտանիքի մասին հուզիչ տեսանյութ են նկարահանել, որտեղ պատմում են իրենց հարսանիքի և համատեղ կյանքի մասին