Հոդվածներ
Զույգը հարսանեկան շոկային անակնկալ արեց և հյուրերին իսլամիստների միջոցով ահուսարսափի մեջ պահեց(տեսանյութ)
Եգիպտացի զույգը իր հարսանիքի ժամանակ բոլոր հյուրերի ահուսարսափի մեջ է պահել՝ վարձելով կեղծ իսլամիստների, որոնք հյուրերին պահում էին վանդակների մեջ և սպառնում գլխատել: Միայն հարսի ու փեսայի ընտանիքի անդամները գիտեին, որ այդ ամենը զուտ կատակի համար է արվում:
Տեսանյութից այնքան էլ պարզ չէ դառնում՝ նորապսակները քրիստոնյաներ են, թե մահմեդականներ: Փեսայի ամենամտերիմ ընկերներից մեկը, ով նույնպես կերպարանափոխվել էր իսլամիստ գրոհայինի տեսքով, երգում է Հորդանանում իսլամիստների քարոզչական երգը:
Այն բանից հետո, երբ գրոհայինները ներխուժել են հարսանիք, ստիպել են հյուրերին մտնել վանդակները, և ձևացրել են, թե կրկնելու են տարեսկզբին Հորդանանում տեղի ունեցած դժբախտ դեպքը, երբ օդաչուներին ողջ-ողջ այրեցին:
Միայն այն բանից հետո, երբ նորապսակները մտան վանդակները և սկսեցին պարլ, հյուրերը հասկացան, որ այդ ամենը պարզապես խաղ է:
Տեսանյութ՝