Հոդվածներ
Մերկ և մահացած. հարսանիքներ, որոնց մասին չեն երազում
Անսովոր հարսանիք ասելով՝ յուրաքանչյուրը մտածում է իր պատկերացումներին համապատասխան ինչ-որ բան, բայց հաճախ պատկերացումների տարբերությունը կայանում է նրանում, որ որոշ մարդիկ հակված են ընտրել հարսանեկան արարողությունն իրականացնելու այնպիսի վայր կամ այնպիսի հարսանեկան զգեստ, որոնք նման չեն լինի մյուսների պատկերացումներին և ցանկություններին:
Այս ֆոտոշաքրի հերոսները գտել են հարսանեկան արարողությունները տարօրինակ և ինքնատիպ դարձնելու ճանապարհը: Նրանք այնպիսի խենթությունների են դիմել, որ հազիվ թե որևէ մեկը կցանկանա նրանց կրկնօրինակել կամ էլ նման ձևով իրականացնել հարսանիքը:
Ցավոք, այս տարօրինակ հարսանիքների շարքում կա մեկ լուսանկար, որի պատմությունը թերևս կարելի է համարել ողբերգական և հուզիչ:
Լուսանկարում պատկերված է Թայլանդի բնակիչ Չադիլ Յունինգը, ով ամուսնացել է իր մահացած ընկերուհու հետ. նշենք, որ վերջինս ավտովթարի զոհ էր դարձել: Հարսանիքի ժամանակ մահացած հարսնացուին հագցրել են սպիտակ զգեստ, զուգագուլպա, ձեռնոցներ և քող. ոչ վաղ անցյալում աղջիկը սիրեցյալին առաջարկել է ամուսնանալ, սակայն նա մերժել է և խնդրել սպասել: Դժբախտ պատահարի արդյուքնում աղջիկը մահացել է, և Չադիլը որոշել է հարսանեկան արարողություն կազմակերպել` փորձելով ի կատար ածել ընկերուհու երազանքը:
Wedding.am-ը ներկայացնում է տարօրինակ հարսանիքների հետաքրքիր ֆոտոշարք: