Հոդվածներ
Աշխարհի ամենատարօրինակ ամուսնական զույգերը
Սերը ոչ միայն տարիք չի հարցնում, այլև, ինչպես պարզեցինք, արտաքին տեսք:
Այո՛, երբեմն ապշեցնող են լինում մարդկանց որոշումներն ու ընտրությունները, բայց սերը թակել է մեր հերոսների դուռը, և նրանք որոշել են իրենց ընտանեկան կյանքը կապել և երջանիկ լինել հենց նրանց հետ:
Wedding.am-ը ներկայացնում է աշխարհի ամենատարօրինակ ամուսնական զույգերին:
Կինն ամուսնացել է ինքն իր հետ
Մեծ Բրիտանիայում կինն ամուսնացել է ինքն իր հետ: Գրեյս Գեդլերն ամուսնացել է Գրեյս Գեդլերի հետ: Հարսանիքին ներկա է եղել 50 մարդ, հարսնացուի ծնողներն ասել են, որ աջակցում են նրան և ցանկանում են, որ իրենց դուստրը երջանիկ լինի: Գրեյսը պատմում է, որ իր ընկերներից ոմանք այն կարծիքին են, թե ինքը վարվել է ինքնասիրահարվածի պես: Ինքն իր հետ ամուսնանալու որոշում ընդունելու հարցում բրիտանուհուն օգնել է մեդիտացիան:
Սեռը փոխած կինն ու տղամարդը զույգ են կազմել
Այս 17-ամյա տղայի անունը Արին Էնդրյուս է, իսկ աղջիկը 19-ամյա Քեթի Հիլն է: Բանն այն է, որ իրականում Արին ծնվել է աղջիկ, իսկ Քեթին` տղա: Նրանք երկուսն էլ վիրահատության են ենթարկվել և փոխել սեռը, իսկ միմյանց հետ ծանոթացել են հենց հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Բրիտանուհին ամուսնացել է կատուների հետ
Լոնդոնի բնակչուհի Բարբարելլա Բյունխերը ամուսնացել է իր երկու կատուների հետ, որոնց վերցրել է կենդանիների ապաստարանից: 48-ամյա բրիտանուհին և երկու կատուները «մեղրամիսն» անցկացրել են Լանասատորե կղզում:Նա որոշել է ամուսնանալ եղբայր-կատուներ Լուգոշիի և Սպայդերի հետ այն բանից հետո, երբ 7-ամյա սիրավեպն անհաջող ավարտ է ունեցել:
81 սմ հասակ ունեցող գաճաճ դերասանն ու 188 սմ հասակ ունեցող կինը
81 սմ հասակ ունեցող գաճաճ դերասան Վեռն Տրոյերը 2004 թվականին ամուսնացավ մոդելի հետ, ում հասակը 188 սմ է: Նրանց համատեղ կյանքը տևեց մի քանի տարի, որից հետո նրանք բաժանվեցին: Ըստ ֆոտոմադելի՝ բաժանման պատճառը ոչ թե տղամարդու ցածր հասակն էր, այլ կանանց շրջանում ամուսնու մեծ հեղինակությունը, որը խանգարում էր կնոջը:
Հրեշն ու գեղեցկուհին
Այս աղջիկը ամուսնացել է պայթյունի հետևանքով իր դեմքը կորցրած տղամարդու հետ: Սերժանտ Տի Զիգելն ամուսնության առաջարկ էր արել իր ընկերուհուն և գնացել Իրաք, սակայն 2004 թվականին Տիի մեքենան վթարի էր ենթարկվել, ինչի արդյունքում էլ նրա դեմքն ամբողջովին այլանդակվել էր: Չնայած նրան, որ աղջկան խորհուրդ էին տալիս մոռանալ սիրելիին, սակայն նա անտեսեց բոլոր հորդորները և ամուսնացավ Զիգելնի հետ:
Ձեռնարկատերն ու 115 կգ քաշ ունեցող աղջիկն
Ձեռնարկատեր Ալբերտ Հոլմանը ամուսնանացել է 115 կգ քաշ ունեցող իր ընկերուհու հետ: Նրա ընկերներն ու հարազատները հիասթափված չէին, քանի որ տեղյակ էին գեր կանանց նկատմամբ նրա սիրո և թուլության մասին: Ալբերտի զոքանչը պատմում է, որ նա հաճախ էր այցելում աղջկան, որպեսզի համոզվեր, որ նա չի նիհարում:
24-ամյա արգենտինաց և 82- ամյա Ադելֆու Վոլպեսը
24-ամյա արգենտինացի Ռեյնալդո Վավեկչեն ամուսնացել էր 82- ամյա Ադելֆու Վոլպեսի հետ: Ռեյնալդո և Ադելֆու միմյանց ճանաչում են դեռ այն ժամանակից, երբ 15 տարեկանում երիտասարդը կորցրեց մորը: Այս զույգն իր մեղրամիսն անցկացրել է Ռիո դե Ժանեյրոյում: Ռեյնալդո Վավեկչեն խոստովանել էր, որ իրեն միշտ դուր են եկել ծեր կանայք, իսկ այն հարցին, թե արդյոք նրանց ամուսնությունը միայն պլատոնական է լինելու, նա պատասխանել է` ամեն ինչ դեռ առջևում է: