Հոդվածներ
Նորություններ
Vera Wang աշխարհահռչակ բրենդի թափանցիկ հարսանյաց զգեստները
Նորաձևության սիրահարներն արդեն սովոր են Vera Wang աշխարհահռչակ բրենդի կողմից ներկայացվող հարսանեկան զգեստների յուրօրինակ և հետաքրքիր լուծումներին։
Ամերիկացի դիզայներ Վերա Վոնգը, ով համարվում է ամենաարտառոց և նրբաճաշակ հարսանեկան զգեստներ ստեղծողներից մեկը, ներկայացրել է 2016 թվականի գարուն-ամառ հարսանեկան զգեստների նոր հավաքածուն։
Այս հավաքածուի նշանակետը համարձակ` բաց և թափանցիկ հարսանեկան զգեստներն են : Հավաքածուն բաղկացած է հիմնականում բացարձակ թափանցիկ հարսանյաց զգեստներից, որոնք համադրված են ներքնազգեստի նուրբ դետալներով:
Wedding.am-ը ներկայացնում է այս անսովոր և նրբաճաշակ հարսանեկան լուսանկարների ֆոտոշարքը: