Հոդվածներ
Ով է Սոֆյա Ավագիմյանի հարսանեկան շքեղ զգեստի հեղինակը և որքան արժե այն
Սոֆյա և Ադան շքեղ զույգի և նրանց հարսանիքի մասին, մեկ հրապարակում չէ, որ կարող ենք գտնել համացանցում. չէ որ բացի այն, որ Սոֆյան մինչ ամուսնությունը արդեն հասցրել էր հռչակվել Ինստագրամի ամենագեղեցիկ հայուհիներից մեկը, իսկ հեքիաթային գեղեցկության հարսանիքից հետո էլ ավելի գերեց հազարավորների սրտերը:
Նրանց հարսանիքը քննարկեցին, հիացան, զույգին բարեմաղթանքներ հղեցին գրեթե բոլորը, որովհետև, բառի ամենալայն իմաստով, ամբողջ համացանցը, և ոչ միայն հայկական տիրույթում, ողողված էր այդ աննկարագրելի օրվա լուսանկարներով և տեսանյութով:
Իհարկե, շատ աղջիկների աչքից չես կարող վրիպել Սոֆյայի շքեղ հարսանեկան զգեստը: Շատերը հենց նրա ինստագրամյան էջում հարցնում էին, թե որտեղից կարող են ձեռքբերել այդ զգեստը կամ նույն զգեստից:
Wedding.am-ի հավատարիմ ընթերցողները գտել են Սոֆյայի զգեստի հեղինակին: Զգեստը արաբական աշխարհում մեծ հռչակ վայելող և շատ հայտնի հարսիկների իրենց կյանքի ամենակարևոր զգեստը նվիրած դիզայներական տան աշխատանք է: Eden haute couture by zeina halabi լիբանանյան դիզայներական տունը իր ստեղծագործություններով զարդարում է աշխարհի ամենագեղեցիկ հարսիկների կյանքի ամենակարևոր օրը: Փոքրիկ հարցումը դիզայներական տանը թույլ տվեց պարզել, որ նույն զգեստից կարելի է պատվիրել՝ ծախսելով 4500 ամերիկյան դոլար: