Հոդվածներ
Շքեղ և նրբաճաշակ հարսանյաց զգեստներ, որոնց տիրանալու անհագ ցանկություն կունենաք
Հարսանյաց զգեստների ոճային դրսևորումներն այնքան արագ են փոփոխության ենթարկվում, որ չես հասցնում հետևել նորձևությանը կամ էլ հիմնականում ուշացած ես հետևում դրանց. սակայան կան դասական մոդելներ, որոնք հաշվի չեն առնում ժամանակակից միտումներն այնպես, ինչպես, օրինակ, մարդու մեջ ծնված ճաշակը, որն անփոփոխ է մնում` անկախ նորաձևության թելադրանքներից:
Ինչպես ցանկացած ընտրություն, այնպես էլ հարսանյաց զգեստի ընտրությունը շատ բան կարող է ասել հարսնացուի ներաշխարհի, աշխարհընկալումների, ճաշակի և կյանքի նկատմամաբ ունեցած երևույթների մասին:
Wedding.am-ը `Ձեր ուշադրությանն է ներկայացնում հիասքանչ և նրբաճաշակ հարսանայց զգեստները, որոնք ակամայից ստեղծում են հարսանեկան և ամուսնական երազանքներն իրականություն դարձնելու թաքուն տրամադրություններ:
Ավանդականություն, դասականություն, կանացիություն, հմայք, սեքսուալություն, մաքրություն, հավատ` սրանք այն հատկանիշներն են, որոնք իրենց մեջ ներառում են դասկանություն մարմնավորող այս հարսանյաց զեստները: