Հոդվածներ
Կնոջ մարմնի ամենասեքսուալ մասերը՝ ըստ տղամարդկանց. հարցում
Ցավոք, կանանց մեծամասնությանը դուր չեն գալիս իրենց մարմնի որոշ բարեմասնությունները, քանի որ չեն տիրապետում այն ճշգրիտ տեղեկատվությանը, թե տղամարդիկ կնոջ մարմնի որ մասերին են հատկապես ուշադրություն դարձնում:
Այո, ճիշտ է այն, որ տղամարդիկ ի սկզբանե, ընտրում են իրենց կողակիցներին՝ հիմնվելով մակերեսային գնահատականի վրա, որը ներառում է միայն արտաքին գեղեցկությունը, բայց նույնիսկ այդ գնահատման համակարգում, կարևոր է ոչ թե այն, թե ինչն են նրանք առաջինը նկատում, այլ այն, թե հատակապես ինչին են ուշադրություն դարձնում որպես վերջնական արդյունք:
Պատմականորեն այնպես է ձևավորվել, որ լայն իրանը, մեծ շուրթերը, փարթամ ազդրերն ու փայլուն մազերը տղամարդկանց մոտ ենթագիտակցորեն ընկալվում են որպես կնոջ պտղաբերության նշաններ:
Բայց այսօր հնարավոր է ավելի մանրամասն ուսումնասիրել և տալ գնահատական այն մասին, թե տղամարդիկ կանանց արտաքինում ինչին են հատկապես ուշադրություն դարձնում առաջին հանդիպման ժամանակ:
Հայտնի է այն փաստը, որ տղամարդիկ մեծ ուշադրություն են դարձնում կանանց կրծքերին, բայց մի շարք ուսումնասիրություններ պարզել են, որ միայն գայթկաղիչ կրծքերով չէ, որ կարող եք գրավել համակրելի տղամրդուն:
Wedding.am-ը՝ վկայակոչելով Soulpost-ին, ներկայացնում է տղամարդկանց ուշադրությունը գրավող կանանց մարմնի ամենասեքսուալ մասերի վարկանիշային ցուցակը, որտեղ ներառվել են ամենատարօրինակ և անսպասելի տարբերակները:
10-րդ հորիզոնական
Ոտքեր
9-րդ հորիզոնական
Մեջք
8-րդ հորիզոնական
Փոր
7-րդ հորիզոնական
Մազեր
6-րդ հորիզոնական
Ազդրեր
5-րդ հորիզոնական
Ժպիտ
4-րդ հորիզոնական
Շուրթեր
3-րդ հորիզոնական
Կուրծք
2-րդ հորիզոնական
Հետույք
1-րդ հորիզոնական
Աչքեր
Տղամարդիկ սիրում են զարմացնել: Մեր ցուցակի առաջին հորիզոնականում, որքան էլ որ տարօրինակ է, հայտնվել են կանացի աչքերը: Փաստորեն, ըստ հարցումների, անկախ նրանից, ունեք նկատելի և փարթամ բարեմասնություններ, թե՝ ոչ, հարցը կարող եք լուծել ընդամենը մեկ սեքսուալ հայացքով: