Հոդվածներ
Նորություններ
Քիմ Քարդաշյանն ամուսնության մեկամյակի առթիվ կիսվել է կրքոտ լուսանկարներով
Կիրակի օրը՝ մայիսի 23-ին Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը նշել են իրենց ամուսնության մեկամյակը:
Մեկամյակի առթիվ Քիմն Instagram-ի իր էջում տեղադրել է հինգ սև-սպիտակ և 2014 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած հարսանյաց շքեղ արարողությունից լուսանկարներ:
Միկրոբլոգում ներկայացված սև-սպիտակ լուսանկարներից մեկում Քիմն «ի ցույց» է դնում իր լեզուն՝ համբուրվելով Քանյե Ուեսթի հետ:
Իհարկե, զույգը չի թաքցնում միմյանց նկատմամբ ունեցած մեծ սերը և հրապարակում է այդ զգացմունքներն արտահայտող լուսանկարները:
Wedding.am-ը՝ վկայակոչելով Daily Mail-ին, ներկայացնում է ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի հարսանեկան հիշողությունների մասին ֆոտաշարքը: