Հոդվածներ
Քահանայի այս արարքը ցնցեց հարսանյաց հանդեսի հյուրերին. երբ խոսքերն ավելորդ են
Քահանա Ռեյ Քելին բավականին հետաքրքիր անձնավորություն է: Թերևս, նրա վառ անհատականությունը բացատրվում է նրանով, որ նա ոչ միայն շատ հմայիչ և իմաստուն մարդ է, այլև շատ տաղանդավոր: Այս քահանան սիրում է երգել և համարձակվում է իր տաղանդը դրսևորել նաև հոգևոր տաճարում:
Օրինակ՝ Քահանա Ռեյ Քելին՝ Իռլանդիայի Միթ կոմսությունից, նորապսակներին շնորհավորել է՝ նրանց պսակադրության արարողության ժամանակ երգելով Լեոնարդ Քոենի «Ալելույա» երգը:
Այս միջադեպի սկզբում հարսնացուն և փեսացուն ցնցված և զարմացած էին, բայց հետո պարզապես չկարողացան զսպել արցունքներն ու հուզմունքը:
Նորապսակների և հյուրերի համար քահանայի յուրահատուկ նվերն իսկապես հաճելի անակնկալ էր, որի ավարտից հետո ներկաները բուռն ծփահարություններով ողջունել են նրան:
Wedding.am-ը ներկայացնում է այս տեսանյութը, որը YouTube-ում հայտնվելուց հետո միլիոնավոր դիտումներ է գրանցել: