Հոդվածներ
Պակիստանական «տաք» հարսանեկան նորաձևությունը
Պակիստանի Կարաչի քաղաքում անցկացվող հարսանեկան նորաձևության շաբաթն ավարտվեց հունիսի 8-ին:
Այս ընթացքում հարսանեկան զգեստների դիզայնով և նորություններով հետաքրքրվող հասարակությանը ներկայացվեց պակիստանցի հարսնացուների համար նախատեսված ժամանակակից ոճային միտումների և արևելյան ավանդույթների համադրությամբ կարված շքեղ հարսանյաց զգեստները։
Wedding.am-ը ներկայացնում է Պակիստանի հարսանեկան նորաձևության շաբաթվա ընթացքում ցուցադրված «մշակութային» հարսանյաց զգեստները:
Հարսանեկան նորաձևության շաբաթվա ընթացքում ներկայացվող հավաքածուներում գերակշռում էին արևելյան տաք գույների և դիզայներական դասական լուծումների զուգակցումները, որոնց արդյունքում ստեղծվել էին յուրօրինակ հարսանյաց զգեստներ:
Նշենք, որ Պակիստանում հարսանյաց զգեստի ավանդական գույնը` կարմիրն է։ Սակայն, ժամանակին համընթաց քայլելու արդյունքում, այսօր պակիստանցի աղջիկներն ընտրում են ոչ միայն կարմիր, այլ նաև այլ գույներով հարսանյաց զգեստներ:
Ըստ ավանդույթի` այստեղ հարսանյաց արարողությունը տևում է 4 օր, այդ պատճառով էլ հարսնացուն պետք է ուենա մի քանի տարբեր զգեստ։
Հարսանեկան նորաձևության շաբաթվա ցուցադրություններում նկատվում էին նաև որոշակի համարձակ դետալներով հարսանյաց զգեստներ, որոնք արդեն «թողնում են» բացել հարսնացուների ոտքերը։