Հոդվածներ
Նորություններ
Օմբրե՝ հարսանեկան տորթերի ամենայուրօրինակ ձևավորումը
Հարսանյաց արարողության ամենագլխավոր բաղկացուցիչներից մեկը համարվում է հարսանեկան տորթը, և պարզ է , որ այն պետք է ունենա ոչ միայն լավ համային հատկանիշներ, այլև հիանալի տեսք:
Պետք է նշել, որ ավանդական շքեղ զարդարանքներն ու ձևավորումներնն այսօր իրենց տեղը զիջել են մինիմալիստական և ավելի դասական ու նուրբ ոճին։ Այսօր այս ոլորտի արտադրությունը գնալով ավելի մեծ ձեռքբերումներ է գրանցում՝ բավարարելով ցանկացած քմահաճ հարսնացուի սպասելիքները:
Այս անգամ Wedding.am-ը Ձեզ կներկայացնի հարսանեկան տորթերի աշխարհում առաջատար դիրքեր ունեցող թրենդի՝ Օմբրեի մասին:
Օմբրե են կոչվում նուրբ երանգներով և դիզայներական դասական լուծումների համադրությամբ զարդարված տորթերը: Այս ոճով ձևավորումը տորթերին ռոմանտիկ և «զգացմունքային» տրամադրույթուններ է տալիս: