Հոդվածներ
Մի խենթ սիրո պատմություն` լի ժպիտներով և երջանկությամբ (ֆոտո)
Յուրաքանչյուր սիրո պատմություն սկսվում է անսպասելի... մեկ պատահական հանդիպում, մեկ փոխանակված հայացք, մեկ ժպիտ... Եվ հենց այդ ակնթարթներն են, որ սկիզբ են դնում մի նոր հեքիաթի` «և նրանք ապրեցին երկար ու երջանիկ» happy end-ով :)
Ահա, Wedding.am-ը ներկայացնում է մի այդպիսի գեղեցիկ սիրո պատմություն` լի խենթություններով, տեղ-տեղ զվարճալի պատմություններով և, իհարկե, մեծ սիրով: Ի դեպ, մեր այսօրվա հերոսները Wedding.am-ի կողմից Սուրբ Վալենտինի առթիվ կազմակերպված «Be my Valentines» մրցույթի հաղթողներն են:
Ներսեսի և Լուիզայի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Լուիզայի ընկերուհու (ով նաև Ներսեսի հորեղբոր աղջիկն է) ծննդյան տարեդարձին: Եվ հենց այդ ժամանակ էլ Ներսեսը հասկացավ, որ գտել է իր միակին և, որոշեց բաց չթողնել հնարավորությունը նրա հետ փոքր-ինչ ավելի երկար մնալու և աղջկան ուղեկցեց տուն:
Սակայն ամեն ինչ հենց այդպես չէ, որ սկսվեց, քանի որ սա խենթ սիրո պատմություն է :)
Ծանոթությունից հետո օրեր էին անցել, և մի օր Լուիզան նամակ ստացավ Ներսեսից: Նա հայտնում էր, որ ավտովթարի է ենթարկվել, ունի կոտրվածքներ (և միայն հետագայում, երբ նրանք արդեն ընկերություն էին անում Լուիզան իմացավ, որ Ներսեսը իրեն խաբել է և ոչ մի կոտրվածք էլ չի ունեցել): Մեր հերոսուհին էլ, անհանգստանալով նրա առողջության համար, պարբերաբար գրում էր Ներսեսին` հետաքրքրվելով նրա որպիսությամբ և հենց այդ նամակագրության ընթացքում էլ նրանք ավելի մտերմացան` հասկանալով, որ հարաբերությունները բացի լավ ընկերներ լինելուց, սկսում են նոր, ռոմանտիկ բնույթ կրել: Եվ 2014 թվականի սեպտեմբերի 25-ը նրանց համար նշանավորվում է որպես կյանքի նոր փուլի սկիզբ:
Նույնիսկ առաջին սիրո խոստովանությունը այս զույգի մոտ չի եղել այնպես, ինչպես սովորաբար լինում է` ռոմանտիկ միջավայր, երաժշտություն և այլն... Ներսեսը մի քանի օր շարունակ Լուիզային առաջարկում էր հանդիպել, սակայն ամեն ինչ ապարդյուն էր անցնում... և մեր համարձակ հերոսը որոշեց այդ կարևոր խոսքերը ասել հենց հեռախոսով...
Ներսեսն և Լուիզան սիրում են պարբերաբար միմյանց անակնկալներ մատուցել` դրա համար օգտագործելով բոլոր առիթները` այդպիսով իրենց յուրաքանչյուրը օրը վերածելով հետաքրքիր արկածի: Լուիզան մեծ սիրով հիշում է իր 20-ամյակի առթիվ Ներսեսի մատուցած անակնկալը, երբ իր սիրելին, մեքենայի պետհամարանիշները փոխած իր անունով, այցելեց նրան հենց ծննդյան գիշերը և իրեն անմոռանալի օր պարգևեց:
Wedding.am-ի կողմից Սուրբ Վալենտինի առթիվ կազմակերպված «Be my Valentines» մրցույթին մասնակցելը Լուիզայի կողմից մատուցված անակնկալ էր Ներսեսին, և ինչպես խոստովանում է մեր հերոսուհին, իրենք հիանալի ժամանակ են անցկացրել` «ամեն ինչ կազմակերպված էր բարձր մակարդակով»,-ասում է Լուիզան:
Ի դեպ, փետրվարի 28-ին «Վահագնի» ռեստորանային համալիրում մեծ միջոցառում է` Oscars Eve Party: Շտապեք դառնալ մեծ տոնի մասնակից` նախօրոք ամրագրելով ձեր տեղերը: Մանրամասներն այստեղ` https://www.facebook.com/events/539413519560516/