Հոդվածներ
Իրինա Շեյքից բաժանությունը Ռոնալդոյի համար հավասար էր մահվան
«Բաժանությունը փոքրիկ մահ էր Ռոնալդոյի համար»,- հենց նման խոսքերով է Քրիշտիանո Ռոնալդոյի քույրը բնութագրել Իրինա Շեյքից բաժանվելուց հետո եղբոր վիճակը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի և մոդելի 5 տարի տևած հարաբերությունները ավարտվեցին 2014-ին: Մինչև վերջերս այս պատմության երկու «հերոսները» լռում էին իրենց անվան շուրջ շրջանառվող խոսակցությունների մասին, սակայն առաջինը լռությունը խախտեց Իրինա Շեյքը, ով հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանեց, որ այո, իրենց հարաբերությունները ավարտվել են, քանի որ ինքը իրեն Ռոնալդոյի կողքին անվստահ էր զգում:
Ռոնալդոյի քույրը պատմում է, որ ֆուտբոլիստի հետ միասին տառապում էր նրա ընտանիքը և հարազատությունը. «Սակայն պետք է հավաքվել և շարունակել ապրել: Քրիշտիանոյի մոտ ամեն ինչ կարգին կլինի` անկախ նրանից` ով կլինի իր կողքին»,- եզրափակում է Էլմա Ավեյրու Քարիսը:
Ի դեպ, ըստ շշուկների` Իրինա Շեյքը արդեն գտել է իր երջանկությունը` նախկին ավտոարշավորդ Լյուիս Հէմիլթոնի հետ, իսկ Ռոնալդոյի անձնական կյանքի մասին այս պահին ոչինչ հայտնի չէ: