Հոդվածներ
30 տարվա բաժանումից հետո զույգը ամուսնացավ
Երաժշտական քոլեջը ավարտելուց 30 տարի անց Փոլ Վիլիամսոնը վերադարձավ հարազատ կրթօջախ` այնտեղ համերգ ունենալու նպատակով, սակայն փոխարեն վայելելու համերգի երջանիկ րոպեները, նա տեղեկացավ, որ հիվանդ է քաղցկեղով:
Այդ դժբախտ լուրը իմանալուց հետո նա հստակ որոշում կայացրեց, որ պետք է ամուսնանա իր երիտասարդ տարիների սիրո հետ, ում հետ հանդիպում էին քոլեջում սովորելու տարիներին:
Այն ժամանակ 18 տարեկան երիտասարդներին թվում էր` ոչինչ չի բաժանի, սակայն 3 տարի հանդիպելուց հետո, Փոլը օրերից մի օր հեռացավ` առանց բացատրելու բաժանման պատճառը: Նրա ընտրյալը` Աննան, այդպես էլ չամուսնացավ:
Եվ 30 տարի անց, նա գտավ Աննային, ամուսնության առաջարկ արեց և ստացավ դրական պատասխան: Աննայի սերն այնքան մեծ էր, որ նրանց չխանգարեց 30 տարվա բաժանությունը և Փոլի` քաղցկեղով հիվանդ լինելը: