Հոդվածներ
Նորություններ
Հարսանիք կազմակերպող հայկական ընկերություններից մեկի աննախադեպ առաջարկը Քլոե Քարդաշյանին
Նաիրա Վերդյան
Այս օրերին Հայաստանում գտնվող Քարդաշյան քույրերը ամբողջ հանրության ուշադրությունը հավաքել են իրենց վրա: Եվ բոլորը ամեն հնարավոր տարբերակով ցանկանում են գրավել նրանց ուշադրությունը:
Սակայն այն մեկնաբանությունը, որ այսօր Wedding.am-ը տեսավ Քլոե Քարդաշյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարի ներքո, իսկապես աննախադեպերի շարքից էր: Եվ իսկապես հետաքրքիր և յուրահատուկ գաղափար են առաջ քաշել Wedding Armenia ընկերությունից` առաջարկելով Քլոեին ամուսնանալու նպատակ ունենալու դեպքում հարսանիքը կազմակերպել հենց Հայաստանում, և ինչպես մեկնաբանության մեջ է ասված, Հայաստանը հենց այն երկիրն է, որտեղ հնարավոր է ունենալ դրախտային հարսանիք: