Հոդվածներ
Նորություններ
Սիրո գեղեցիկ պատմություն, որ սկսվել է 3 տարեկանում
Նաիրա Վերդյան
Բրիտնի և Բրիգս զույգը արդեն մեկ անգամ առիթ է ունեցել միասին քայլելու դեպի խորան... սակայն 20 տարվա տարբերությամբ: Լինելով 3 տարեկան` նրանք իրենց բարեկամների հարսանիքի ժամանակ մատանիները տանում էին դեպի խորան: Այսպիսով կարելի է ասել, որ նրանց սիրո պատմությունը սկսվել է հեռավոր 1995-ին:
Բրիգսը ասում է, որ այդ հին հարսանիքսակայն հստակ հիշում է այն աղջնակին, ում հետ իրենք այդքան կարևոր պարտականություն ունեին:
Այդ հարսանիքից հետո նրանք հանդիպեցին այն ժամանակ, երբ արդեն 9-րդ դասարանում էին: Նրանց երկուսին տեղափոխեցին սովորելու նույն հոսքում: Ժամանակի ընթացքում նրանք մտերմացան և սկսեցին հանդիպել: Եվ նախորդ տարի նրանք ամուսնացան: