Հոդվածներ
Հանուն սիրո նա հրաժարվեց սիրելի ֆասթ ֆուդից և նիհարեց 63 կգ` կրելով իր երազանքի հարսանեկան զգեստը
43-ամյա Թինա անունով ամերիկուհին մշտապես աչքի է ընկել իր մեծ չափսերով: Նա կշռում էր 127 կգ և բացարձակապես չէր մտահոգվում իր քաշի համար` դեռ մի բան էլ շարունակելով ուտել ախորժելի ֆասթ-ֆուդը` նույնիսկ չմտածելով նիհարելու մասին:
Սոցիալական ցանցերից մեկով նա ծանոթանում է իրենից ոչ պակաս քաշ ունեցող երիտասարդի հետ: Նրանց միջև սեր է ծնվում, և նրանք սկսում են միասին ապրել ու շարունակել գիրանալ:
2010 թվականին Թինայի ընտրյալը` Մարկը նրան ամուսնության առաջարկ է անում, որին շատ յուրահատուկ պատասխան է ստանում:
Այդ ժամանակ Թինան արդեն 158 կգ էր կշռում և Մարկին ասաց, որ կամուսնանա միայն այն օրը, երբ կկարողանա իր ցանկացած զգեստը կրել, իսկ դրա համար իրեն պետք էր կորցնել քաշի առնվազն կեսը:
Եվ սերն ու սիրելիի հետ լինելու ցանկությունը գործեցին այդ հրաշքը, ու Թինան իր հարսանիքին կրեց այն զգեստը, որը միշտ պատկերացրել է: Դա նրան թույլ տվեց կորցրած 63 կգ-ն:
Սակայն ամեն ինչ այնքան էլ հիասքանչ չէր, ինչպես երևում էր զգեստի վրայից: Ավելորդ քաշի պատճառով Թինայի մաշկը կորցրել էր ձգողականությունը, և նա զգեստի տակ քողարկում էր կախ ընկած մաշկը: