Հոդվածներ
Նորություններ
Հեղինակավոր «Incanto»-ի հարսանյաց ներքնազգեստների 2015 հավաքածուն
Մետաքս, մարգարիտ և վանիլային երանգներ` հեղինակավոր «Incanto» ապրանքանիշը ներկայացրել է Vanilla Elixir հարսանեկան ներքնազգեստների նոր հավաքածուն:
«Արևելյան շքեղության և իտալական նրբաճաշակության հիանալի համադրություն», -«Incanto» բրենդի գլխավոր դիզայներ Կլաուդիա Սանտորոն այսպես է բնութագրում հարսանացուների համար ներկայացված Vanilla Elixir հավաքածուն:
Այս հավքածուի ներքնազգեստներն ունեն նուրբ և էլեգանտ մետաքսե և ժանյակե ձևավորում՝ համադրված հետաքրքիր ասեղնագործական լուծումներով:
Հավաքածուն իր մեջ ներառում է վանիլային երանգներով կրծկալներ, խալաթներ, գոտիներ, կորսետներ և զուգագուլպաներ:
Wedding.am-ը ներկայացնում է այս նրբագեղ հավաքածուի նմուշները՝ լուսանկարներով: