Հոդվածներ
Նորություններ
Մովսես Երեմյանն ամուսնացել է (ֆոտո)
Նոյեմբերի 16-ին «մինի-հարսանիքով» նշանադրված հայտնի և սիրված դերասան Մովսես Երեմյանն ու դերասանուհի Աննան օրինականացրել են իրենց հարաբերությունները: Այդ մասին վկայում է դերասանի` սոցցանցի էջում արված հրապարակումը, որը նա մակագրել է հետևյալ կերպ` Ավարտված սկիզբ:
Հրապարակված լուսանկարից երևում է, որ զույգը ստացել է ամուսնության վկայական` այսպիսով դառնալով օրինական ամուսիններ: Իսկ քանի դեռ նրանք չեն տոնել իրենց հարսանիքը` Wedding.am-ը առաջարկում է վերհիշել Մովսեսի և Աննայի գեղեցիկ նշանադրության լուսանկարները` նրանց մաղթելով անմար սեր: