Հոդվածներ
Galia Lahav-ի «Ջազի դարաշրջանի հեքիաթներ» 2015 հարսանեկան խելահեղ հավաքածուն
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աշխարհահռչակ դիզայներ Գալիա Լահավի «Ջազի դարաշրջանի հեքիաթներ» անվանմամբ 2015թ.-ի հարսանեկան զգեստների շքեղագույն և գլխապտույտ առաջացնող հավաքածուն: Գալիան իր նոր հավաքածուում աշխարհն ներկայացնում է ավելի լավ, քան մենք պատկերացնում ենք: Այս նոր հավաքածուն վերստեղծում է 1920-ական թվականների փառահեղ ոճը, որը հիշարժան է՝ ոչ միայն որպես քաղաքական համակագերի հեղափոխման դարաշրջան ամբողջ աշխարհով մեկ, այլ նաև հեղափոխական ժամանակաշրջան համաշխարհային նորաձևության մեջ: Կանայք վտանգելով ավանդական նորմերը՝ ընդունել են նոր էկլեկտիկ (ընտրողական) նորաձևություն, զգեստներն օգտագործելով` որպես վիզուալ տոն, քաղաքական բարեփոխումների համար:
Հարսանեկան հավաքածուի մեջ ընդգրկվել են նոր հարասանեկան միտումներ, որոնք աչքի են ընկնելում՝ ժանյակի և թանկարժեք զարդերի լայն կիրառմամբ: Բարդ նախշազարդերը, ուլունքները, աստվածային մարգարիտը, փղոսկրի գույնի ժանյակը և փայլուն բյուրեղները՝ առանձնահատուկ և պերճաշուք են դարձնում այս հեքիաթային զգեստների հավաքածուն: