Հոդվածներ
Նորաձևություն
Ոճային և յուրօրինակ այլընտրանք հարսի քողին, որը կընդգծի ձեր անհատականությունը. Bridal cap
Նաիրա Վերդյան
Յուրաքանչյուր տարի հարսանեկան նորաձևության մեջ ի հայտ են գալիս հարսի քողին փոխարինող նոր և շատ գեղեցիկ այլընտրանքային տարբերակներ, քանի որ ավանդական քողով արդեն ոչ ոքի չես զարմացնի:
Ստեղծել հարսի մոգական և ռոմանտիկ կերպար կօգնեն bridal cap կոչված աքսեսուարները, որոնք բառացի թարգմանությամբ նշանակում են հարսանեկան գլխարկներ:
Այդպիսի հիասքանչ գլխարկներ ստեղծում են ժանյակներից կամ շղարշից, զարդարում են գեղեցիկ ծաղիկներով, փետուրներով, մարգարիտներով և այլն:
Wedding.am-ը ձեր ուշադրության է ներկայացնում տարբեր դիզայներների կողմից առաջարկվող bridal cap, որոնք թույլ կտան կատարել նաև ձեր ընտրությունը և ստեղծել ձեր յուրօրինակ կերպարը: