Հոդվածներ
Երազանքից` իրականություն. հեքիաթային հարսանիք` աշխարհի ամենադրախտային կղզում
Երազանքներն ունեն մի շատ լավ հատկություն` իրականություն դառնալու, և որքան ուժեղ հավատաս, այնքան ավելի շուտ կիրականան դրանք: Մեզանից յուրաքանչյուրը մանկուց դիտելով ամենատարբեր մուլտֆիլմերը, կարդալով կախարդիչ հեքիաթներ, հավանաբար երազել է իր սեփական հեքիաթի մասին` դղյակով, զմրուխտյա այգիներով, լազուրե օվկիանոսով և իհարկե արքայազն/արքայադուստրով...
Մեր երազանքները, ըստ ամենայնի, հենց այսպիսի չքնաղ տեսարաններով են հյուսվել...
Իսկ ո՞րն է յուրաքանչյուրիս կյանքի ամենահեքիաթային օրը. իհարկե հարսանիքը...
Ինչպես և սկզբում ասացինք, այո, երազանքները իրականություն են դառնում: Շնորհիվ հարսանիքների պլանավորման հայաստանյան առաջատար կազմակերպություններից մեկի` Wedding Armenia-յի և իտալական Forever Amore Weddings ընկերության համագործակցության` այսուհետև ամուսնացող բոլոր հայ զույգերը հնարավորություն կունենան իրենց հարսանիքը կազմակերպելու աշխարհի ամենադրախտային լճի ափին, որը գտնվում է Իտալիայի հյուսիսում` հեքիաթային Ալպերի լանջերին:
Իսկ ի՞նչ կասեք, եթե ձեր հարսանիքին ներկա լինեն համաշխարհային աստղեր...
Այս հրաշալի վայրը վաղուց արդեն դարձել է նույնիսկ հոլիվուդյան ամենահայտնի աստղերի սիրելի վայրը, որտեղ նրանք սիրում են անցկացնել իրենց հանգիստն ու կազմակերպել կյանքի ամենակարևոր միջոցառումները: Այստեղ են նույնիսկ ամուսնացել Ջորջ և Ամալ Քլունիները, իրենց դղյակներն ունեն Մադոննան, Դևիդ Բեքհեմը, Փոլ Մաքքարթնին, Դոնատելա Վերսաչը և համաշխարհային այլ աստղեր:
Կարծում ենք, ավելին ասել պետք չէ, պարզապես նայեք լուսանկարներն ու զմայլվեք...
Իսկ եթե արդեն հաստատ որոշել եք ձեր հարսանիքը անցկացնել հենց այս կղզում, ուրեմն շտապեք դիմել Wedding Armenia ընկերությանը`