Հոդվածներ
Լեոնարդո Դի Կապրիոն պատրաստվում է ամուսնանալ (ֆոտո)
40-ամյա Լեոնարդո Դի Կապրիոն գտել է իր իդեալական շիկահերին: Հոլիվուդի գլխավոր սրտակեր, երկարաոտ գեղեցկուհիների սիրահար Լեոն վերջապես որոշել է ամուսնանալ: Նրա ընտրյալն է դարձել Քելլի Ռորբահը: Ինչպես հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները, դերասանը իր 24-ամյա սիրելիին ամուսնության առաջարկ է արել նյույորքյան ռեստորաններից մեկում ընթրիքի ժամանակ:
Ինչպես հայտնում է մոտ կանգնած աղբյուրներից մեկը, Լեոն դա նույնիսկ պլանավորած չի եղել, նրանք գինի խմելիս են եղել և նա միանգամից հասկացել է, որ այլևս չի կարող ապրել առանց իր շիկահերի: Քելլին, իհարկե, միանգամից համաձայնել է:
Թեև զույգը պաշտոնապես դեռ չի հաստատել նշանադրության մասին լուրերը, իսկ կասկածամիտ երկրպագուները չեն հավատում, որ երդվյալ ամուրի Լեոն կարող է ամուսնանալ` այն էլ մի աղջկա հետ, ում հետ ծանոթ է ընդամենը 4 ամիս: Դի Կապրիոյի զուգընկերուհիների շարքում են Ժիզել Բյունդհեմը, Բար Ռաֆաէլին, Էրին Հիզերթոնը, Թոնի Հարնը և այլք, սակայն երբեք ամուսնացած չի եղել: