Հոդվածներ
Աշխարհի 5 լավագույն հարսանեկան դիզայներները
Նրանց ստեղծած զգեստներով ամուսնանում են թագավորական տան ներկայացուցիչները, աշխարհահռչակ դերասանուհիներն ու երգչուհիները: Այս մարդկանց աշխատանքները նոր օրենքներ և կանոններ հաստատեցին դիզայներական աշխարհում:
Ստորև ներկայացվող դիզայներների առանձնահատուկ հարսանեկան զգեստները խոսում են հիանալի համադրությունների և նրբաճաշակությունների լեզվով:
Նրանք այն դիզայներներն են, ովքեր զգեստային հեղափոխությունների հեղինակներ են համարվում:
Wedding.am-ը ներկայացնում է աշխարհի ամենահայտնի հինգ հարսանեկան դիզայներներին։
Վերա Էլեն Վոնգ
Վերա Էլեն Վոնգը համարվում է հարսանեկան հագուստների ամենահեղինակավոր դիզայներներից մեկը։ Նրա գլխավոր նորաձևության տունը գտնվում է Նյու Յորքում, որտեղ էլ իրականցվում են հարուստ հարսնացուների շքեղ պատվերները։ Նրա հաճախորդներից են Մրայա Քերին, Ալիշա Կիսը, Միշել Օբաման, Ավրիլ Լավինը, Վիկտորյա Բեքհեմը, Ումա Թուրմանը, Ջենիֆեր Լոպեսը և այլ հայտնի անձինք։
Կարոլինա Էրերա
Կարոլինա Էրերայան հայտնի ամերիկյան հարսանեկան դիզայներ է։ Նա հագուստներ է ստեղծել ԱՄՆ ամենաոճային առաջին տիկնանց համար՝ Ժակլին Քենեդիից մինչև Միշել Օբամա։
Ջենի Փեքհեմ
Ջենի Փեքհեմը համարվում է Մեծ Բրիտանիայի ամենապահանջված հարսանեկան դիզայները։ Նրա հաճախորդներից են Անջելինա Ջոլին, Մայլի Սայրուսը, Ջենիֆեր Էնիսթոնը, Եվա Լանգորիան, Քեյթ Միդլթոնը, Քամերոն Դիասը, Ջենիֆեր Լոպեսը և այլք։
Փիթեր Լանգեր
Փիթեր Լանգերի նորաձևության տունը գտնվում է Հռոմում։ 2005 թվականին նրա հարսանեկան զգեստները Նյու Յորքում ստացան Bridal Couture Award մրցանակը և International Guiseppe Sciacca մրցանակը։
Ինես դի Սանտո
Ինես դի Սանտոն իտալացի հայտնի հարսանեկան դիզայներ է, ով հայտնի է իր նուրբ, թավշյա և յուրօրինակ զգեստներով։