Հոդվածներ
Նորություններ
Քիմ Քարդաշյանի մայրը կրկին ամուսնացե՞լ է (ֆոտո)
Քարդաշյանների աստղային ընտանիքի առաջնորդ 59-ամյա Քրիս Ջեների և Ջասթին Բիբերի ռոուդ-մենեջեր Քորի Հէմբլոմի սիրավեպը, որը սկսվել է 2014-ի օգոստոսին, կարծես թե լուրջ զարգացումներ է ստանում: Սեռը փոխած ամուսնուց հետո Քրիսը սկսեց իրենից 25 տարի երիտասարդի հետ այս սիրավեպը` ասելով, որ սա ընդամենը խաղ է, որի միջոցով ցանկանում է մոռանալ ծանր բաժանությունը:
Թեև մամուլում սկզբնական շրջանում կարծիք կար, որ երիտասարդը ընդամենը ալֆոնս է, և ցանկանում է ապրել Քրիս Ջեների հաշվին, սակայն վերջերս նկատել են, որ երիտասարդը բավականին ուշադիր է իր սիրեցյալի նկատմամբ և յուրաքանչյուր ազատ ժամանակը նրա հետ է անցկացնում:
Պապարացիները Փարիզի Նորաձևության շաբաթի ժամանակ Քրիսի մատին նույնիսկ մատանի են նկատել, որը նշանադրության մատանի է հիշեցնում, սակայն զույգը դեռևս չի շտապում որևէ մեկնաբանություն տալ այս առիթով: Սակայն ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները ասում են, որ շատ շուտով բոլորը կլսեն շքեղ պսակադրության մասին լուրերը: