Հոդվածներ
Ջերմ և սիրառատ համբույրներ` հարազատ Երևանից և ողջ աշխարհից
Այսօր տեղական և միջազգային մամուլը հեղեղված է Երևանում Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ տեղի ունեցող ցույցի հետ կապված ամենատարբեր տեղեկատվությամբ:
Թողնենք որոշ ԶԼՄ-ների ապատեղեկատվությունները մի կողմ: Իրականում, այսօր Հայաստանն իսկապես կարող է հպարտանալ, քանզի ունի այնպիսի երիտասարդություն, ով գիտի պայքարել, և, ամենակարևորն է, գիտի ինչ գաղափախոսության համար է պայքարը ու ինչ սկզբունքների կրող է:
Wedding.am-ը՝ անկախ կայքի հատուկ ուղղվածությունից, փորձեց ևս անմասն չմնալ հարազատ քաղաքում տեղի ունեցող իրադարձություններից և անդրադառնալ ոչ միայն մեր ապագա կամ արդեն փեսացուների և հարսնացուների ոգեկոչող, և, ինչու ոչ, գեղեցիկ ու արդար պայքարին, այլև համատեղել երևանյան և աշխարհի ամենատարբեր վայրերում տեղի ունեցող ցույցերի և միջադեպերի արդյունքում ստացված սիրառատ, ջերմ և գեղեցիկ համբույրները:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի