Հոդվածներ
Ահա թե ինչու է կինն իրեն «ամուսնացրել» տարբեր տղամարդկանց հետ
Wedding.am-ը ներկայացնում է հետաքրքիր ֆոտոշարք, որը կփորձի պարզել, թե կնոջ արտաքին գեղեցկության վրա ինչ ազդեցություն կարող է թողնել ամուսնու դիրքն ու հեղինակությունը:
Հաճախ կարելի է կանանց շուրթերից լսել հետևյալ արտահայտությունը. «Ես իմ ողջ տարիները վատնեցի, երբ ամուսնացա քեզ հետ, եթե ես ընտրեի այն գեղագանգուր մազերով երիտասարդին, ապա ամեն ինչ այլ կերպ կլիներ»:
Հանրահայտ չեխ լուսանկարիչ Դիտա Պեպեն որոշեց հասկանալ, թե որքանով են ճշմարտացի և արդարացված այս խոսքերը՝ կյանքի կոչելով դրանք:
Նա լուսանկարվելու խնդրանքով դիմեց անծանոթների և 1999 թվականից սկսցած լուսանկարվեց տարբեր տղամարդկացն հետ` տեսնելով իրեն հարսնացուի, բազմազավակ մոր, նորաթուխ կնոջ և շատ այլ կերպարներում:
Լուսանկարներն արվել են տարբեր վայրերում և տարբեր ժամանակահատվածներում:
Այս ֆոտոաշարքով լուսանկարիչը փորձել է պարզել, թե արդյո՞ք ազդում է ամուսնու հեղինակությունը կնոջ արտաքին տեսքի վրա: Այս հարցերի պատասխանն է փնտրում «Կինը տարբեր ամուսինների կողքին» լուսանկարների շարքը:
Դատողություններն ու եզրակացությունները թողնում ենք ընթերցողին։