Հոդվածներ
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ամենակրքոտ համբյուրները (ֆոտո)
Այսօր ծննդյան 35-ամյակն է տոնում ռեալթի-շոու մեգաաստղ, մեր հայրենակցուհի Քիմ Քարդաշյանը: Ռոբերտ Քարդաշյանի և Քրիս Ջեների ընտանիքում ծնված աստղը իր հայտնիությունը վաստակել է շնորհիվ ընտանեկան վիդեոների, ապա Keeping up with the Kardashians շոուի շնորհիվ: Այժմ նա ամուսնացած է աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի հետ, ունի դուստր` փոքրիկ Նորթը, իսկ ձմռանը կծնվի նաև նրա որդին: Ծննդյան օրվա կապակցությամբ Wedding.am-ը ներկայացնում է Քիմի և Քանյեի ամենակրքոտ և հայտնի համբույրները, որոնցով նրանք հանրությանն ու իրենց երկրպագուներին ցուցադրել են իրենց սերը: Ի դեպ, կնոջ ծննդյան օրվա կապակցությամբ Քանյեն յուրահատուկ նվեր է պատրաստել` գերթանկարժեք կրծկալ: Ներքնազգեստի արժեքը 5 միլիոն դոլար է եղել, իսկ դիզայները հենց ինքն է` Քանյեն: Կրծկալն ստեղծել է Victoria’s Secret-ն, այն մասամբ ոսկուց է՝ պատված կիսաթանկարժեք քարերով: