Հոդվածներ
Համաշխարհային դիզայներների հարսանյաց շքեղ կարճ զգեստները
Սինդի Քրոուֆորդը, Միա Ֆերոուն, Օդրի Հեփբերնը լեգենդար և նորաձև գեղեցկուհիների միայն մի մասն են, ովքեր հրաժարվել են կրել հարսանյաց «դասական» զգեստներ:
Հարսանեկան կարճ զգեստն արդեն ոչ միայն ոչ պատշաճ չէ, այլև յուրօրինակ ճաշակի և մոտեցման դրսևորում է համարվում:
Շատ նորաձև երիտասարդներ ընտրում են հարսանեկան զգեստների հենց այս տարբերակը, քանի որ չեն ուզում կրել «տորթ» հիշեցնող ավանդական հարսանեկան զգեստները:
Այսօր հարսանեկան կարճ զգեստներն ամենահեղինակավոր դիզայներները համարում են նորաևության «վերածնդի ճիչեր»:
Այս հարսանեկան զգեստները ներկայացնում են հեղինակավոր Oscar de la Renta , Max Mara և Vera Wang նորաձևության տները:
Եվ իսկապես, ո՞վ կարող է համարձակվել «մեղադրել» այս դիզայներական գործերին այն հարցում, որ կարճ հարսանեկան զգեստներն այնքան էլ հարմար չեն այդ մեծ առիթի համար: Խոստովանեք, որ այս զգեստներն իսկապես տեղին են և գեղեցիկ:
Wedding.am-ը ներկայացնում է հեղինակավոր դիզայներների հարսանեկան կարճ զգեստները: