Հոդվածներ
Շոուբիզնեսյան ո՞ր հայտնի սրտակերի հետ սիրավեպ ունենալու մեջ են կասկածում Իվետա Մուկուչյանին (ֆոտո)
Հայտնի մարդկանց անձնական կյանքը մշտապես ամենահետաքրքիր և ամենաքննարկվող թեման է, և երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նրանց աշխատանքային գործունեությունը, կարիերայում ունեցած հաջողություններն ու ձախողումները ավելի քիչ են քննարկվում, քան անձնական կյանքում տեղի ունեցած նույնիսկ մի փոքրիկ փոփոխությունը, անգամ հակառակ սեռի ներկայացուցչի հետ հայտնությունն կամ նույնիսկ դուետը քննարկումների և սիրավեպերի վերագրման առիթ է տալիս:
Wedding.am-ը, ընդառաջ գնալով իր ընթերցողների նամակներին, այսօր որոշեց անդրադառնալ «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի այս տարվա ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանին և նրան երբևէ վերագրված ամենահայտնի սիրավեպերից մեկին:
Իվետա Մուկուչյանի մուտքը հայկական շոուբիզնես իսկական բում առաջացրեց` շնորհիվ ցանկալի և գրավիչ արտաքինի, յուրօրինակ ձայնի, համարձակ կերպարների... մի խոսքով, Իվետան իր մեջ ուներ այնպիսի հատկանիշներ, որոնք շատ բացակայում են հայկական շոուբիզնեսում: Եվ ահա այդ հատկանիշները չվրիպեցին նաև մեր օրերի ամենահայտնի DJ-ներից մեկի` DJ Serjo-ի սրատես աչքից, և 2013-ին նրանք ներկայացրին իրենց համատեղ առաջին տեսահոլովակը` «I'm Falling» ստեղծագործության հիման վրա, և սկսվեց քննարկումների տեղատարափը այն մասին, որ զույգին միավորում են ոչ միայն գործընկերային հարաբերությունները...
Զույգի մի քանի անգամ համատեղ մասնակցությունը տարբեր երեկույթների, փարթիների էլ ավելի խորացրեցին այդ խոսակցությունները:
Զույգին մոտ կանգնած աղբյուրները պատմում են այն մասին, որ Իվետային և Սերժոյին ամռանը տեսել են Դուբայում հանգստանալիս:
Հավատալ, թե ոչ այս խոսակցություններին թող յուրաքանչյուրս որոշի իր հերթին, իսկ առայժմ մնում է Իվետային մաղթել մեծ ուժ և հաջողություն` Եվրատեսիլում հրաշալի ելույթ ունենալու համար: