Հոդվածներ
Ամուսնական մատանի, որը հսկում է կողակցիդ. բրիտանացիների նոր գյուտը
Գաղտնիք չէ այն, որ ամուսնական մատանին մեծ և նշանակալից խորհուրդ ունի: Այն ոչ միայն իշխանության և հզորության խորհրդանիշ է, այլ նաև ունի հավատարմության և միասնականության նշանակություն:
Ժամանակի ընթացքի հետ կատարելագործվում են ոչ միայն մարդկանց աշխարհայացքներն ու աշխարհընկալումները կյանքի նկատամաբ, այլև փոխվում են և յուրովի մոտեցմամբ են հանդես գալիս ավանդական դարձած գաղափարները:
Այսպիսով, այսօր արդեն ամուսնական մատանին ոչ միայն միասնության և հավատարմության խորհուրդ ունի, այլև հագեցած և զարգացած է տեխնիկապես:
Wedding.am-ը ներկայացնում է բրիտանացի ոսկերիչ Ստիվ Բենետի ստեղծած հետաքրքիր, բայց, միևնույն ժամանակ, մեծ «պատասխանատվության» ենթարկող ամուսնական մատանին, որը հետևում է, թե ուր է գնում այն կրողը:
Բրիտանական The Daily Mail պարբերականի փոխանցմամբ, ոչ բոլոր տղամարդիկ, բնականաբար, կհամաձայնվեն ընդունել այդ շքեղ մատանին` 24 ժամ լինելով հսկողության ներքո:
Նշենք, որ այս մատանին չի տարբերվում այլ ոսկյա մատանիներից, սակայն, ի տարբերություն մյուս մտանիների, այն ունի GPS համակարգի հատուկ չիպ, որի շնորհիվ էլ հեշտությամբ կարող են տեղեկանալ քո գտնվելու վայրի մասին: