Հոդվածներ
«Հարսանյաց ցուցահանդես-վաճառք-2015»-ի ամփոփիչ արդյունքները
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մայիսի 16-ին և 17-ին տեղի ունեցավ ինքնատիպ և հետաքրքիր «Հարսանյաց ցուցահանդես-վաճառք-2015»-ը, որի գլխավոր աջակիցը հանդիսացավ հայաստանյան մեդիա դաշտում իր հարսանեկան նորություններով և ոլորտի հետ կապված հետաքրքիր լրատվությամբ հայտնի Wedding.am կայքը:
Ցուցահանդես-վաճառքում ներկայացված են հարսանյաց արարողությունների համար անհրաժեշտ բոլոր պարագաները՝ հարսանյաց զգեստներ, հրուշակեղեն, ալկոհոլային խմիչքներ, տարոսիկներ, հարսանյաց սրահները ձևավորելու պարագաներ և այլն:
Այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս հայաստանյան շուկայում իրենց գործունեությամբ հայտնի ընկերություններին և անհատներին ներկայացնելու ոլորտի հետ կապված ծառայություններն ու շահավետ առաջարկները, որոնք անհրաժեշտ են բոլոր ապագա հարսնացուներին և ամուսնական զույգերին:
«Հարսանյաց ցուցահանդես-վաճառք-2015»-ին մասնակցում էին ոլորտի առաջատար ընկերություններ և հարսանեկան ծառայություններ մատուցող կազմակերպություններ` ծաղկի սրահներ, մեքենաների վարձույթի ծառայություն մատուցող ընկերություններ, լուսանկարչական ստուդիաներ, հարսանյաց զգեստների սրահներ, ավիաուղիներ.
մանսավորապես` հարսանյաց հետաքրքիր և ոճային նորություններով հայտնի Wedding.am կայքը, Any Rose ծաղկի և հարսանեկան սրահը, Արամ Նիկոլյանը, Dj Vakcina-ն, «Մոնո» ընկերությունը, շքեղ հարսանյաց տորթերի «Laki» Dessert Art Studio-ն, «Modd Events» հայ-ֆրանսիական ընկերությունը, «Retro car Armenia» ընկերությունը և ոլորտի հետ առնչվող այլ ընկերություններ:
Հարսանյաց ցուցահանդես-վաճառքն այն հարսանեկան միջացառումն է Հայաստանում, որը հնարավորություն է տալիս ամուսնացող զույգերին ծանոթանալ ոլորտի նորամուծություններին և հետաքրքիր առաջարկներին, չէ՞ որ յուրաքանաչյուր երիտասարդ զույգ ցանկանում է հնարավորինս յուրօրինակ և հիշարժան դարձնել այդ սիրո արարողությունը, որն էլ ապահվում է այս հետաքրքիր ցուցահանդես-նախագիծը:
Ցուցահանդես-վաճառքի այն այցելուները, ովքեր լրացրել էին «Էյր ֆրանս» ավիաընկերության նախատեսած հատուկ ցուցակները, հնարավորություն ստացան մասնակցելու խաղարկությանը, իսկ հաղթողները ստացան ճանապարհորդության տոմսեր` երկու անձի համար նախատեսված ուղևորություն դեպի Փարիզ:
Այս ցուցահանեսն իսկապես մեծ հնարավորություն է տալիս զույգերին` առաջարկելով և օգնելով նրանց իրականացնել իրենց հարսանեկան երազանքները և կազմակերպել ամենահամարձակ ու հետաքրքիր պատկերացումներով հարսանյաց հանդեսները: